Sunday, 07 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Վարչապետը հանդիպել է Չինաստանի արտաքին գործերի նախարարին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Ձիեչիին: Հյուրի պատվին տրվել է պաշտոնական ճաշ:
Ողջունելով հյուրին` կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև հաստատված քաղաքական երկխոսությունն ու բարձր մակարդակի շփումները քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում:

Վարչապետն անդրադարձել է «Շանհայ Էքսպո-2010» միջազգային ցուցահանդեսի շրջանակում Չինաստան կատարած իր այցին` նշելով, որ ջերմ հիշողություններ ունի թե՛ Չինաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումներից, թե՛ համաշխարհային ցուցահանդեսից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` ՉԺՀ արտաքին գործերի նախարարն իր հերթին Տիգրան Սարգսյանին է փոխանցել Չինաստանի կառավարության ղեկավարի և փոխվարչապետի ջերմ ողջույնները:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ են խոսել հայ-չինական հարաբերությունների զարգացման ուղղությամբ արձանագրված շոշափելի առաջընթացի մասին:

Քննարկվել են էներգետիկայի, քիմիայի, գյուղատնտեսության, զբոսաշրջության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության հեռանկարները:

Վարչապետ Սարգսյանը կարևորել է «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության գործարկումը` ընդգծելով, որ այդ հաջողված փորձի հիման վրա հնարավոր է նոր համատեղ նախաձեռնությունների իրականացումը: Երկկողմ առևտրաշրջանառության աճի համատեքստում անհրաժեշտ է համարվել չօգտագործված մեծ ներուժի իրացումը: Խոսելով երկկողմ տնտեսական հարաբերությունների շարունակական խորացման մասին` Յան Ձիեչին հեռանկարային է համարել չինական շուկա հայկական ապրանքների արտահանումը:

Ընդգծելով ներդրումների խթանման ուղղությամբ քայլերի իրականացման անհրաժեշտությունը` կողմերն անդրադարձել են Հայաստան-Իրան երկաթգծի շինարարության հարցում չինական կողմի հետաքրքրությանը: Հայաստանի վարչապետն ու Չինաստանի արտգործնախարարը կարևորել են հայ-չինական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել Երևանում:

Զրուցակիցները մեծապես կարևորել են նաև երկու երկրների միջև օդային ուղղակի հաղորդակցության հաստատումը, ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացումը և կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը:

Չինաստանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել ՉԺՀ քաղաքացիների համար վիզաների ստացման ընթացակարգերի պարզեցման, իսկ Հայաստանի վարչապետը` մեր երկրին ցուցաբերվող շարունակական օժանդակության համար:
Վարչապետը շնորհավորել է Յան Ձիեչիին Չինաստանում այսօր նշվող Լապտերների տոնի կապակցությամբ և խնդրել իր ողջույնները փոխանցել Չինաստանի վարչապետ Ցզյաբաոյին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում