Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշը հասել է ռեկորդային առավելագույնին, հաղորդում է ARD-ը` հիմք ընդունելով վերջին սոցհարցման արդյունքները:
Հարցման արդյունքների համաձայն` երկրի բնակչության 68 տոկոսը գոհ է կառավարության ղեկավարի աշխատանքից: Նրա նախարարները ևս հասել են գերազանց արդյունքների: Այսպես, էկոնոմիկայի նախարար Վոլֆգանգ Շոյբլեի աշխատանքը հավանության է արժանացրել գերմանացիների 64 տոկոսը, իսկ պաշտպանության նախարար Թոմաս դե Մեզյերի` 60 տոկոսը:
Գերմանիայի կառավարության կաբինետում կտրուկ ցածր վարկանիշ ունի միայն ֆինանսների նախարար Ֆիլիպ Ռյոսլերը, որից գոհ է գերմանացիների ընդամեը 16 տոկոսը:
Գերմանիցների համար այս պահին գլխավոր հարցը եվրոգոտու երկրների տնտեսական ճգնաժամն է, ու բնակչության բացարձակ մեծամասնությունը գտնում է, որ Մերկելը հաջողությամբ հաղթահարում է ֆինանսական ծանր վիճակը: Գերմանացիների 70 տոկոսը համոզված է, որ նա վերահսկում է եվրոգոտու փրկությունը:
Ընդ որում, կանցլերին աջակցում են նաև ընդդիմադիրները: