Ռուսաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստներն ու մարզչական շտաբը դեռևս չեն ստացել «Եվրո-2012»-ին իրենց ելույթի համար նախատեսված պարգևավճարները:
Ռուսաստանի ֆուտբոլի միության և ազգային թիմի ֆուտբոլիստների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` «Եվրո-2012»-ի խմբային փուլի շրջանակներում յուրաքանչյուր հաղթանակի համար ֆուտբոլիստները պետք է վաստակեին 30 000-ական եվրո, ոչ-ոքիի համար` 15 000-ական: Այդպիսով, մրցաշարի մասնակցության համար խաղացողը պետք է ստանար 45 հազար եվրո:
Ռուսական պարբերականները հայտնում են, որ այդ գումարները դեռևս չեն վճարվել:
Հավելենք, որ «Եվրո-2012»-ի քառորդ եզրափակիչ անցնելու դեպքում Ռուսաստանի ընտրանու ֆուտբոլիստների պարգևավճարները կկազմեին 40 հազար եվրո:






































