Չինաստանի ներկայացուցիչ Չժաո Լյու Յանը ոսկե մեդալ է նվաճել Լոնդոնի Օլիմպիական խաղերի լողի մրցաշարի բատերֆլայ լողաձևի 200 մ մրցատարածությունում: Չինուհին օլիմպիական ռեկորդ է սահմանել` ցուցադրելով 2.04,06 արդյունք:
Հարկ է նշել, որ նախորդ Օլիմպիադայի շրջանակներում նույն մրցատարածությունում Լյու Յանն արծաթե մեդալ էր նվաճել:
1. Չժաո Լյու Յան (Չինաստան)-2.04,06-օլիմպիական ռեկորդ
2. Բելմոնտե Գարսիա (Իսպանիա)-2.05,25
3. Նացումի Հոշի (Ճապոնիա)-2.05,48






































