Եգիպոսում վերսկսվել են կրոնական հողի վրա հուզումները: Մուսուլմանների կողմից ղպտիական եկեղեցու վրա հարձակման հետևանքով տուժել է առնվազն 16 մարդ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Դեպքը տեղի է ունեցել Դաշհուր քաղաքում, որը գտնվում է Կահիրեից 40 կմ հեռավորության վրա: Հարձակման պատճառը եղել է 2012-ի հուլիսի 27-ին քրիստոնյաների հետ վեճի ընթացքում մուսուլմանի սպանությունը: Վիճաբանության պատճառով քրիստոնյաների մի քանի տներ էին հրդեհվել:
Եգիպտոսում կրոնական լարվածությունը սկսեց սրվել այն բանից հետո, երբ 2011-ին տապալվեց նախագահ Հոսնի Մուբարաքը, որը փորձում էր արգելել կրոնական ծայրահեղական դրսևորումները:










































