Հզոր խաղաղօվկիանոսյան «Սաոլա» թայֆունը Ֆիլիպիններում խլել է 14 մարդու կյանք, իսկ այսօր հարվածել է Թայվանին:
Իշխանությունների հրահանգով քաղաքներում և այլ բնակավայրերում ամբողջ օրը փակ են մնալու դպրոցները, կառավարական և ֆինանսական հաստատությունները: Հետաձգվել են ֆոնդային բորսաներում գործարքները, ավիաթռիչքները և գնացքների չվացուցակը:
Օդերևութաբանների տվյալներով` ներկա դրությամբ ցիկլոնի էպիկենտրոնը գտնվում է Թայբեայից 90 կմ հեռավորության վրա: Թայֆունի հզորությունը բավարար է` ծածկելու չինական խոշոր կղզու ողջ տարածքը: 173կմ/ժ արագությամբ քամին ուղեկցվում է հորդառատ անձրևներով:








































