«Ալյուրի շուկայում 3 տոկոսի գնաճ է արձանագրվել»,- այս մասին «ժողովուրդ»-ը տեղեկացել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ գայանե Սահակյանից:
«Հունիսի համեմատ հուլիսին նկատվել է ալյուրի գների բարձրացում: Գնային բարձրացումները պայմանավորված են շուկայում արձանագրված թանկացումներով: Ե՛վ ամերիկյան, ե՛վ լոնդոնյան բորսաներում բարձրացել է ցորենի գինը: Ու թեև հանձնաժողովը վարույթ սկսելու համար որևէ հիմք չունի, ամեն դեպքում, ալյուրի շուկայում ուսումնասիրություններն արվում են: Այս պահի դրությամբ 10-20 դրամի թանկացումն անխուսափելի էր»,-ներկայացրել է մամլո խոսնակը:








































