ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինն այսօր Մոսկվայում հանդիպել է Հարավային Օսիայի նախագահ Էդուարդ Կոկոյտիի և վարչապետ Վադիմ Բրովցևի հետ,- տեղեկացնում է Regnum-ը:
Քննարկվել են Ռուսաստանի և Հարավային Օսիայի համագործակցության տարբեր ասպեկտներ:
Հանդիպմանը Պուտինն ասել է, որ գործնականորեն ավարտված կարելի է համարել 2008 թ. վրաց-օսական հակամարտությունից հետո հանրապետության վերականգնման պլանը: Իսկ Կոկոյտին իր հերթին շեշտել է, որ «վրացական ագրեսիայի» հետևանքները լիովին վերացված կլինեն երկու տարվա ընթացքում: