Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Լոնդոնի Օլիմպիադայի թենիսի մրցաշարի քառորդ եզրափակիչ է դուրս եկել: 4:6, 7:5, 6:1 հաշվով Ջոկովիչն առավելության է հասել ավստրալացի Լեյթոն Հյուիթի նկատմամբ: Սերբ թենիսիստը 37 հաջող փոխանցում է կատարել և 14 սխալ է թույլ տվել: Նրա մրցակցի ցուցանիշներն են 24 և 10` համապատասխանաբար:
Քառորդ եզրափակչում Ջոկովիչը կմրցակցի Ցոնգայի կամ Լոպեսի հետ:









































