«Պահանջում ենք պատժել Հարսնաքարում տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» ֆեյսբուքյան խումբը հանդես է եկել հայտարարությամբ:
Վաղը` 17:30-ին, Ոստիկանության շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա` հետևյալ պահանջով:
Հանրային մեծ հնչեղություն ունեցող «Հարսնաքարի» գործով Վահե Ավետյանի իրավահաջորդի փաստաբանների արդյունավետ քննություն ապահովելու պահանջի նման անտեսումն անհամատեղելի է ոստիկանության բարձր մակարդակով բազմիցս հնչեցված` գործի հրապարակային քննություն ապահովելու հավաստիացումների հետ:
Որպես առաջին քայլ` պահանջում են անհապաղ փաստաբաններին տրամադրել սույն գործով բոլոր փաստաթղթերն ու նյութերը:







































