Չեխիան կներկայացնի հյուպատոսական ծառայություններ ԱՄՆ-ի համար Սիրիայում:
«Պատասխանելով ԱՄՆ-ի խնդրանքին` Չեխիան համաձայնել է հյուպատոսական ծառայություններ մատուցել Սիրիայում»,- չեխական հեռուստաընկերությունը մեջբերում է Չեխիայի ԱԳՆ-ի հայտարարությունը:
Հիշեցնենք, որ օրերս Հունաստանի ու Լեհաստանի իշխանությունները որոշել էին փակել երկրի դեսպանությունները Դամասկոսում: Նման որոշում էին կայացրել նաև Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ-պետությունները, այդ թվում`Բահրեյնի, Կատարը, Քուվեյթը, ԱՄԷ-ն,. Օմանն ու Սաուդյան Արաբիան:
Սիրիայում դիվանագիտական ներկայացուցչությունները փակել էին Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն, Նորգվեգիան, Ֆրանսիան, Իտալիան, Կանադան, Շվեյցարիան, Թուրքիան, Իսպանիան ու Ֆինլանդիան:








































