ԱՄՆ ֆինանսների նախարար Թիմոթի Գայթները կոչ է արել Եվրամիությանը ավելի ակտիվ պայքարել պարտքային ճգնաժամի դեմ, հաղորդում է RBK-ն:
Նրա խոսքերով՝ եվրոպական պետությունները պետք է կիրառեն ոչ ստանդարտ մոտեցումներ և ավելի մեծ ջանքեր գործադրեն ճգնաժամը հաղթահարելու համար:
«Ճգնաժամը հաղթահարելու համար նրանք պետք է ավելի ակտիվ և կոշտ քաղաքականություն վարեն, նրանք պետք է կիրառեն ոչ ստանդարտ հնարքներ, որպեսզի նվազեցնեն ֆինանսական ճնշումը՝ առանց տնտեսական աճին վնասելու»,- հայտարարել է Գայթները եվրոպական շրջագայությունից հետո:
Նա համոզված է, որ ԵՄ-ն ունի բոլոր հնարավոր ռեսուրսները՝ ճգնաժամը հաղթահարելու համար: Սակայն տնտեսական և ֆինանսական բարեփոխումները, նրա կարծիքով, ժամանակ են պահանջում:









































