Իսպանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բրազիլիայում ծնված, սակայն Պորտուգալիայի հավաքականի կազմում հանդես եկող Պեպեն գոհ է իր թիմի՝ «Ռեալ Մադրիդ»-ի նախամրցաշրջանային աշխատանքից:
Ֆուտբոլիստն ընդգծել է, որ «Սերուցքայիններ»-ն այս մրցաշրջանում շատ լուրջ են տրամադրված:
«Մենք վերադարձել են արձակուրդից՝ աշխատելու մեծ տենչը մեր մեջ: Թիմն ի վերջո հասել է այն մակարդակին, որը թույլ կտա մեզ պայքարել բոլոր տիտղոսների համար: Մենք պետք է պատրաստ լինենք բոլոր մրցաշարերում լավ հանդես գալուն: Հիմա մենք շատ ավելի փորձառու ենք, և դա լավ է: Մեր թիմի մարզիչ Մոուրինյոն գիտի, թե ինչ է պետք թիմին, և ես անձամբ ամեն ինչ կանեմ, որ օգտակար լինեմ»,- ասել է Պեպեն:










































