Լոնդոնի 2012թ. Օլիմպիադայի թենիսի մրցաշարում կանադացի Միլոշ Ռաոնիչի նկատմամբ առավելության հասնելուց հետո ֆրանսիացի թենիսիստ Ժո-Վիլֆրիդ Ցոնգան կատակով խոսել է իր սահմանած ռեկորդի մասին:
Հիշեցնենք, որ երրորդ սեթն ավարտվել է 25:23 հաշվով. Օլիմպիադայի պատմության մեջ դեռ երբեք 1 սեթում 48 գեյմ չի խաղացվել:
«Ներկայումս կարող եմ Գինեսի ռեկոդների գրքում հայտնվել: Անունս կհայտնվի նաև թենիսի պատմության էջերում: Իհարկե, նման հանդիպումներն ուշադրություն են գրավում: Դա լավ է թենիսի և ընդհանուր առմամբ` սպորտի համար»,- Ցոնգային մեջբերում է ամերիկյան մամուլը: