Բոլիվիայի կառավարությունը հաստատել է, որ ամերիկյան Coca-Cola և McDonald’s ընկերությունները 2012-ի դեկտեմբերի 21-ից կդադարեն գործել այդ երկրում: Այս մասին հաղորդում է վենեսուելական El Periodiquito-ն:
Բոլիվիայի արտգործնախարար Դավիդ Չոկեուանկան նշել է. «2012-ի դեկտեմբերի 21-ից վերջ կդրվի եսասիրությանը, բաժանմանը: Դեկտեմբերի 21-ին պետք է Coca-Cola-ի վերջը գա»:
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը բացատրել է, որ այս ընկերությունների գործունեության դադարեցման որոշումն իր երկրում ընդունվել է` հիմնվելով առողջապահության և մշակույթի մասին օրենքների վրա:









































