Լոնդոնի Օլիմպիական խաղերի ձյուդոյի տղամարդկանց մրցաշարի եզրափակչում մրցակցում էին 81 կգ քաշայիններ Հարավային Կորեայի ներկայացուցիչ Ջա- Բում Կիմը և գերմանացի Օլե Բիշոֆը:
Պեկինի Օլիմպիադայի եզրափակչում Օլե Բիշոֆը պարտության էր մատնել ասիացի ձյուդոյիստին: Սակայն Լոնդոնի 2012թ. Օլիմպիադայում ճիշտ հակառակ պատկեր ստեղծվեց: Ջա-Բում Կիմն առավելության հասավ գերմանացի ձյուդոյիստի նկատմամբ և նվաճեց օլիմպիական ոսկին:
Մրցաշարի երրորդ տեղը կիսեցին ռուսաստանցի ձյուդոյիստ Իվան Նիֆոնտովը և Կանադայի ներկայացուցիչ Անտուան Վալուա-Ֆորտյեն:
1. Ջա-Բում Կիմ (Հարավային Կորեա)
2. Օլե Բիշոֆ (Գերմանիա)
3. Իվան Նիֆոնտով (Ռուսաստան)
3. Անտուան Վալուա-Ֆորտյե (Կանադա)