Հավանան իսպանացի քաղաքական ակտիվիստ Անխել Կարոմերոյին մեղադրել է կուբացի այլախոհ Օսվալդո Պայիի սպանության մեջ: Այս մասին հաղորդում է The Delta World պարբերականը՝ վկայակոչելով տեղի Granma թերթը:
Իսպանական Ժողովրդական կուսակցության երիտասարդական շարժման առաջնորդը եղել է մեքենայի ղեկին, երբ մեքենան վթարի է ենթարկվել Կուբայում: Արդյունքում Պայյան և ևս մեկ կուբացի ակտիվիստ զոհվել են:
Ավելի վաղ՝ հուլիսի 28-ին Granma թերթը հրապարակել էր Կուբայի ՆԳՆ զեկույցն այդ դեպքի մասին: Փաստաթղթում ասվում էր, որ Կարոմերոն ուշադրություն չի դարձրել ճանապարհի վրա շինարարության մասին զգուշացնող նշանի վրա: Արդյունքում մեքենան 120 կմ ժամ արագությամբ դուրս է եկել ճանապարհից, ընդ որում՝ վարորդը սխալ է գործել՝ արգելակելով մեքենան: Արդյունքում մեքենան բախվել է ծառին, ինչը հանգեցրել է 2 մարդու մահվան: Զեկույցում բերվում է Կարոմերոյի խոսքերը, որ ինքը չի տեսել նախազգուշացնող նշանները: Հաղորդվում է նաև, որ իսպանացին չի կարողացել ասել, թե ինչ արագությամբ էր ընթանում մեքենան:
Բացի այդ՝ զեկույցի հեղինակները հերքել են բլոգերների տարածած այն լուրերը, որ դա եղել կանխամտածված սպանություն: Միաժամանակ Օսվալդո Պայայի այրին հայտարարել է, որ չի հավատում իշխանությունների տարբերակին, քանի որ, ի թիվս այլ հարցերի, իրեն թույլ չեն տվել շփվել վարորդի և ողջ մնացած ուղևորի հետ:
Օսվալդո Պայան ծնվել է 1952թ.: 1987թ. նա ստեղծել է ընդհատակյա շարժում՝ պայքարելով Կուբայում միակուսակցական համակարգի դեմ:









































