Комсомольская Правда-ի փոխանցմամբ՝ 2012 թվականի երկրորդ եռամսյակին Թուրքիան զբոսաշրջությունից վաստակել է 5.58 միլիարդ դոլար: Դա 3.8 տոկոսով ավելին է՝ համեմատած նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ:
82.1 տոկոսը բաժին է ընկել օտարազգի զբոսաշրջիկներին, իսկ մնացյալ մասը՝ արտասահմանաբնակ թուրքերին, որոնք Թուրքիա են գալիս իրենց արձակուրդն անցկացնելու նպատակով: Ընդհանուր առմամբ, մեկ զբոսաշրջիկը այս տարվա երկրորդ եռամսյակին Թուրքիայում գտնվելու ժամանակ ծախսել է 598 դոլար: Ուշագրավ է, որ Թուրքիայում հանգստացող արտասահմանաբնակ թուրքերի պարագայում այդ ցուցանիշը գործնականում կրկնակի ավելի է՝ 1095 դոլար:







































