Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի ավագ Վենսան Կոմպանին, որը ընդամենը մի քանի օր առաջ է նոր՝ վեցամյա պայմանագիր ստորագրել ակումբի հետ, հայտարարել է, որ «Սիթի»-ն ամեն ինչ անելու է, որ առաջիկա վեց տարում վեց տիտղոս նվաճի:
«Ես ստորագրել եմ պայմանագիր՝ վեց տարի ժամկետով: Այդ ընթացքում «Մանչեսթեր Սիթի»-ն ամեն ինչ կանի՝ վեց տիտղոս նվաճելու համար: Ուզում եմ հաղթել բոլոր տիտղոսները: Սա, թերևս, չի լինում, բայց անձամբ ամեն ինչ անելու եմ, որպեսզի հասնեմ առավելագույնին:
Չեմ ուզում բարձրաձայնել այն ակումբների անունները, ուր կարող էի տեղափոխվել, եթե չերկարաձգեի պայմանագիրս «Սիթի»-ի հետ: Ես, իրոք, ուզում եմ մնալ այստեղ ու կարծում եմ, որ վեցամյա պայմանագիրը դրա վառ ապացույցն է»,- ասել է Կոմպանին:









































