Thursday, 18 06 2026
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Բլանկա Ռոդրիգեսը COP17-ին առչնվող հարցեր են քննարկել
00:50
Բելգիան նախատեսում է մինչև 2030 թվականը Ուկրաինային փոխանցել իր ողջ F-16 ավիապարկը
ԵԱՀԿ տարածքի առջև ծառացած բազմաթիվ հիմնախնդիրներ պահանջում են հավաքական արձագանք. ՀՀ ԱԳ փոխնախարար
Վրաց-թուրքական սահմանին հյուրանոց-ամրոց կկառուցվի
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցության ընդլայնման ուղիները
Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները
00:10
Գերմանիան Թուրքիայի հետախուզությունն ընդգրկել է ամենաակտիվ լրտեսական կառույցների ցանկում
00:10
ԱՄՆ ռազմածովային ուժերը դադարեցրել են Իրանի նավահանգիստների շրջափակումը
00:08
Բանակցությունները չեն նշանակի հակառակ կողմի դիրքորոշման ընդունում․ Խամենեի
00:06
ԱՄՆ-ն հավատարիմ է խաղաղությանը․ Թրամփ
ՊԵԿ նախագահը ՀՄՆԿ Գլխավոր համաժողովում քննարկել է հարկային վարչարարության արդիականացման և համագործակցության ընդլայնման հարցեր
23:50
Ուզբեկ ֆուտբոլիստը պատմական ռեկորդ է սահմանել աշխարհի առաջնությունում
Ոստիկանները բացահայտել են Դարբնիկ գյուղում խուլիգանության դեպքը
23:30
ԱՄՆ-ն պատրաստ է վերականգնել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը` հուշագրի պայմանների չկատարման դեպքում. Հեգսեթ
Արտաշատի ոստիկանները բացահայտել են դիտավորությամբ վրաերթի դեպքը
23:10
Պենտագոնի ղեկավարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Եվրոպայում կանցկացնի իր զորքերի ռևիզիա և կնվազեցնի իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի ուժերին
Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են կատարել
Հայկավան գյուղում այրվել է խոտածածկույթ․ փրկարարները մարել են հրդեհը
22:30
Իրանն ավելի հեռու է միջուկային զենքի ստեղծումից, քան երբևէ. Ռյուտե
Գրանցվել է հանցագործությունների թվի նվազում
22:10
Իրանի և Քուվեյթի ԱԳ նախարարները քննարկումներ են ունեցել
Հայաստանի քաղաքական դաշտի ներկայիս վիճակը դարձել է ազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքը
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից

«Սարդարապատը» իր զորակցությունն է հայտնում այս օրերին Արցախում ծնվող քաղաքական ընդդիմությանը

«Սարդարապատ» շարժումը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև.
Արցախում տեղի ունեցած նախագահական ընտրությունները հիմք են տալիս արձանագրելու, որ այնտեղ ձևավորվել են ժողովրդի քաղաքական արթնացման նախադրյալներ:

«Սարդարապատ» շարժումն իր զորակցությունն է հայտնում այս օրերին Արցախում ծնվող քաղաքական ընդդիմությանը և հույս է տածում, որ նա չի կրկնի Հայաստանի Հանրապետության տիտղոսակիր ընդդիմության` դեռևս չկայացած քաղաքական համակարգում ըստ ձևի դասական սխեմաներով գործելու կործանարար ընթացքը, այլ կհետևի նոր քաղաքական մշակույթի և դրան համապատասխան քաղաքական ու կառավարման համակարգերի ձևավորման հրամայականին և իր գործունեությունը կիրականացնի համահայկական խնդիրների լուծման տիրույթում` առաջին հերթին լիարժեք կերպով ներգրավվելով հայոց պետականության նորոգման ու Հայրենիքում հայության համախմբման համազգային պայքարի մեջ:

«Սարդարապատ» շարժումը Արցախի ներկայիս իշխանություններին հորդորում է Արցախին վերաբերող հարցերի լուծումը դիտարկել բացառապես համահայկական գործոնի գերակայության հաշվառմամբ և, հաղթահարելով տիրապետող հատվածականությունն ու կրավորականությունը, հնարավորինս լիարժեք կերպով մասնակից լինել համազգային խնդիրների լուծմանը, որոնցից ամենահրատապն այս պահին Մեծ Մերձավոր Արևելքի երկրներից, առաջին հերթին` Սիրիայից, հայերի հնարավոր հայրենադարձումը կազմակերպելու համար ազատագրված տարածքներում նպատակային վերաբնակեցման նախապատրաստական աշխատանքի ծավալումն է:

«Սարդարապատ» շարժումը վճռական քայլերի պատրաստ լինելու դիրքերից խստիվ զգուշացնում է Արցախին վերաբերող հարցերում քաղաքական որոշումներ կայացնելու պատասխանատվություն կրող ուժերին և անձանց` զերծ մնալու հանուն կլանային ու անձնական շահերի ազգի և Հայրենիքի ապագայի հաշվին առօրյա քաղաքական նպատակներ իրագործելու, մասնավորապես` ընդդիմության կայացմանը խոչընդոտելու, առավել ևս` նրա նկատմամբ ճնշում ու բռնություն գործադրելու գայթակղությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում