Ըստ իսպանական լրատվամիջոցների՝ Մադրիդի «Ռեալ»-ի ավագ Իկեր Կասիլյասը գովաբանել է «Ռեալ»-ի գլխավոր մարզչին՝ Ժոզե Մոուրինյոյին:
Ըստ դարպասապահի՝ Մոուրինյոյի գալուց ի վեր «Ռեալ»-ի մոտ ամեն ինչ շրջադարձային եղավ:
«Մոուրինյոն կարողացավ փոխել թիմն ամբողջությամբ: Նա քաղում է առավելագույնը յուրաքանչյուր խաղացողից: Կարծում եմ՝ ղեկավարությունն ուղղակի գտավ Մոուրինյոյին: Մարզիչն ունի երկար ծրագրեր ու շատ ուրախ է այստեղ»,- ասել է Կասիլյասը:









































