Իտալական Դորնո քաղաքի ոստիկանությունը 100 եվրոյով տուգանել է թոշակառու տատիկին: Տուգանքը նրա նկատմամբ սահմանվել է այն բանից հետո, երբ նրան բռնեցրել են «Սանդրո Պետրինի» մանկական այգում ճոճանակի վրա ճոճվելիս: Այս մասին հայտնում է Rosbalt.ru-ն:
56-ամյա կինը այգում հանգստանալիս է եղել 10-ամյա տղայի հետ: Մանկական ճոճանակներին տատիկին նկատել են ոչ առաջին անգամ: Իրավապահները նրան բազմիցս նախազգուշացրել են, որ ճոճանակներից թույատրվում է օգտվել միայն 12-ից ցածր տարիքի երեխաներին:
Հերթական անգամ նրան ճոճանակի վրա տեսնելովʽ իրավապահները հասկացել են, որ խոսքով գործն առաջ չի գնա, և որոշել են ավելի վճռական քայլերի դիմել:
Կինը փորձել է արդարանալ՝ ասելով, որ երկտեղ ճոճանակին (երբ երկու ճոճվողները նստում են միմյանց դեմ դիմաց) մենակ ճոճվել հնարավոր չէ, և նա պարզապես ցանկացել է օգնել թոռանը:








































