Սպիտակ տանը զարմացած են ԱՄՆ նախագահի թեկնածու, Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնիի այն հայտարությունից, թե Իսրայելի մայրաքաղաքը Երուսաղեմն է: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Ռոմնին, որը այս տարվա նոյեմբերի 6-ին կդառնա ԱՄՆ ներկայիս նախագահ, դեմոկրատ Բարաք Օբամայի մրցակիցը նախագահական ընտրություններում, երեկ ավարտել է եռօրյա այցը Իսրայել, որտեղ հանդիպել է երկրի ղեկավարության հետ, հանդես է եկել ելույթով ու նախաճաշ տվել իր նախընտրական քարոզչության ֆինանսական դոնորորների պատվին:
Կիրակի Ռոմնին Երուսաղեմը հրապարակավ անվանեց Իսրայելի մայրաքաղաք` դրանով իսկ տարբերվելով համաշխարհային հանրության ու իր երկրի կառավարության դիրքրորոշումից:
ԱՄՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ կողմ է Երուսաղեմի կարգավիճակի պահպանմանը ու դրա հստակեցմանը կոնֆլիկտային կողմերի միջև բանակցությունների միջոցով:
«Ինչպես մեզ թվում է, նրա (Ռոմնիի) դիրքրորոշումը տարբերվում է նրանից, ինչին հետևում է ԱՄՆ ադմինիստրացիան, ու որի իմաստը կայանում է նրանում, որ մայրաքաղաքի կարգավիճակը որոշվում է հակամարտող կողմերի միջև բանակցությունների միջոցով: Ես կցանկանայի հիշեցնել, որ նմանատիպ դիրքորոշման հետևորդ են նախորդ ադմինիստրացիաները, որոնք ղեկավարել են թեʼ դեմոկրատները, թեʼ հանրապետականները: Եթե պարոն Ռոմնին դրա հետ համաձայն չէ, ապա նա համաձայն չէ այնպիսի նախագահների դիրքորոշման հետ, ինչպիսիք են Բիլ Քլինթոնն ու Ռոնալդ Ռեյգանը»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Ինչպես հայտնի է, հանրապետականները Ռեյգանին համարում են հեղինակություն ու Հանրապետական կուսակցության «կուռք»:









































