Ռուսաստանին և ԱՊՀ երկրներին կհաջողվի խուսափել եվրոգոտու ճգնաժամի ծանր հետևանքներից, քանի որ այս երկրների կապերը եվրոպական բանկերի հետ սահմանափակ են: Այս մասին ասվում է միջազգային վարկանիշային Standard & Poor’s (S&P) գործակալության զեկույցում:
Եվրոգոտու որոշ անդամների և նրանց ֆինանսական դժվարությունների, ինչպես նաև բանկային նորմերի նոր` «Բազել III» փաթեթի ընդունումն ապագայում կհանգեցնեն նրան, որ եվրոգոտու երկրները օտարերկրյա ներդրումներ չեն անի` կարծում են գործակալության վերլուծաբանները:
ՌԴ և ԱՊՀ երկրների բանկերը, հնարավոր է, տուժեն, եթե համաշխարհային տնտեսությունը ազդի նավթի և ապրանքների գների վրա:








































