Դեկտեմբերին պաշտոնից հեռացող Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը պետության հաշվին ճոխ նվեր է մատուցել նորընտիր նախագահ Էնրիկե Պենյե Նյետոյին: Երկրի կառավարությունը հավանություն է տվել պետության ղեկավարի նախաձեռնությանը` 750 միլիոն դոլարանոց նոր օդանավ գնել: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ին:
Universal հրատարակության տվյալներով` նախագահի համար օդանավի ստեղծման նախատիպը նոր Boeing 787 Dreamliner-ն է, որը կառավարության պատվերով փոքր-ինչ ձևափոխվել է ու վերածվել իսկական «օդային բունկերի»:
Այս կերպ, Մեքսիկայի ղեկավարը կլինի առաջինը, ով նման օդանավ կօգտագործի:
Օդանավը պատվիրվել է լատինաամերիկյան երկրի պաշտպանության նախարարության կողմից: Օդանավը հագեցած է անվտանգության ապահովման համակարգերով և շատ հարմարավետ է:
Ներկայում պետության ղեկավարի տրամադրության տակ երկու օդանավ կա` անցած դարի 80-ականների արտադրության, ինչն էլ ավիապարկը թարմացնելու որոշման հիմք է դարձել:
Նշենք, որ վերջին երկու տարիներին Մեքսիկայում ավիավթարների հետևանքով ՆԳ 2 նախարար է զոհվել:









































