«Շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը տեղեկություն հրապարակեց, որ Լոնդոնում օլիմպիական խաղերի բացման կապակցությամբ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ 2-րդի կազմակերպած ընդունելության ժամանակ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը:
Դիվանագիտական խողովակներից «ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Սարգսյան-Մեդվեդև հանդիպման ժամանակ քննարկվել է ոչ միայն Սիրիայի օրեցօր վտանգավոր դարձած հիմնահարցը, այլև ԵվրԱզէս-ին Հայաստանի անդամակցության խնդիրը: Վերջին հարցի առնչությամբ, ըստ մեր աղբյուրների, Սերժ Սարգսյանը հստակ որևէ բան չի ասել՝ ակնարկելով, որ Հայաստանն այսօր ունի ֆինանսական ներդրումների կարիք և այն ստանալուց հետո միայն առարկայական կխոսի ԵվրԱզէս-ի մասին»:








































