Լոնդոնի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմային բազմամարտի մրցաշարի ավարտից հետո Ճապոնիայի հավաքականը բողոքարկել է արդյունքները: Այն բավարարվել է, մրցաշարի արդյունքները վերանայվել են, և Ճապոնիան տեղափոխվել է երկրորդ հորիզոնական` զիջելով Չինաստանի թիմին: Մեծ Բրիտանիայի հավաքականը զբաղեցրել է երրորդ տեղը, ուկրաինացիները հայտնվել են 4-րդ հորիզոնականում, իսկ ռուսները` 6-րդ:
1. Չինաստան
2. Ճապոնիա
3. Մեծ Բրիտանիա
4. Ուկրաինա…
6. Ռուսաստան