Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի ազգային հավաքականի դարպասապահ, ավագ Իկեր Կասիլյասը հայտարարել է, որ իր թիմը՝ «Ռեալ Մադրիդ»-ը, այլևս ոչ մի բարդույթ չի ունենում, երբ խաղադաշտ է դուրս գալիս՝ կատալոնական «Բարսելոնա»-ի հետ մրցելու:
Հիշեցնենք, որ մադրիդյան թիմը վերջին խաղում՝ «Կամպ Նոու» մարզադաշտում, հաղթանակ տարավ «Բարսելոնա»-ի հանդեպ՝ ամրագրելով ազգային առաջնության չեմպիոնի տիտղոսը:
«Ռեալ»-ը դարձել է ավելի ուժեղ ու հսկա քայլ է արել, որպեսզի պայքարի կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ: Հիմա մենք խոսում ենք հավասար թիմերի մասին: Մենք նախորդ առաջնության արժանի հաղթողներն ենք: Ես հարգում եմ մեր մրցակցին, բայց մեր թիմը, մեր խաղացողները լավագույնն են»,- ասել է Կասիլյասը:




































