Saturday, 06 06 2026
ԱԺ ընտրությունների նախօրեին հարձակման է ենթարկվել 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանը
23:50
Երկիրը կհայտնվի հզոր մագնիսական փոթորկի ազդեցության տակ
Նորից զգույշ եղեք սադրիչներից․ Արայիկ Հարությունյան
23:30
Սառցե մարդու առեղծվածը նոր փուլում․ հայտնաբերվել են հնարավոր ակտիվ միկրոօրգանիզմներ
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
23:10
Արծաթափայլ ամպեր և ամառային արևադարձ․ ինչ կբերի հունիսյան երկինքը
Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ
22:50
Roblox-ն ու Minecraft-ը կարող են ենթարկվել նոր սահմանափակումների
ԿԸՀ-ն հորդորում է քվեարկության գնալիս թվեր կրող հագուստ չկրել
22:30
«Toy Story 5» անիմացիոն ֆիլմը երեխաների համար վտանգ է ներկայացնում
Դատախազությունը միջնորդություն է ներկայացրել Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար
22:10
«Տիեզերական արվեստ». Գանտել միգամածությունը նոր պատկերում
No 18․ Քարոզարշավն ավարտվում է, պայքարը՝ սկսվում
Երկրաշարժ՝ Հայաստանում
«Բոլորին դեմ ըլլալով՝ բոլորին կողմ ենք». մեր առաջարկը բոլորին ձեռնտու է
Ոտքը կորցրած մարզիկը կարող է ապրել և աշխատել տիեզերքում
Ինչքան բռնեք, տասնապատիկ կբաժանենք՝ սա է տրամաբանությունը. 2 առանձին ընտրական գործընթաց է
21:09
Bugatti-ի նոր գաղտնի նախագիծը կմիավորի երկու ծայրահեղ տարբեր հիպերմեքենա
ԱՄՆ-ը համաձա՞յն է Ռուսաստան-Իրան ռազմավարական համագործակցությանը Ադրբեջանի «մատուցելիք» ծառայությանը
20:50
Փոլ ՄաքՔարթնիի նոր ալբոմը թողարկման առաջին իսկ շաբաթում գլխավորել է բրիտանական հիթ-շքերթը
Սիսիանում ադրբեջանցիների ակցիայի մասին լուրն ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
20:30
ԵՄ-ն պահանջում է բացել ներքին սահմանները. Գերմանիան ցանկում է
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:10
Լարվածությունը Հորմուզի նեղուցում աճում է․ Reuters
ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը
19:50
Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել
Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ
19:30
ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուի հայրը կասկածվում է ընտրակաշառք տալու մեջ
19:10
Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Անչափահասների շրջանում նկատվում է հանցագործությունների թվաքանակի նվազման միտում. Նելլի Դուրյան

Այս տարվա առաջին կիսամյակում անչափահասների շրջանում նկատվել է հանցագործությունների թվաքանակի նվազում. 2012թ. վեց ամիսների ընթացքում գրանցվել է157 դեպք` նախորդ տարվա 255-ի դիմաց: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետ Նելլի Դուրյանը:

«Այս տարվա առաջին վեց ամիսներին հանցագործություններ կատարել են 184 անչափահասներ՝ նախորդ տարվա 222-ի դիմաց: Ընդ որում, անչափահասների շրջանում ամենատարածվածը գույքի հափշտակման դեպքերն են՝ 90 դեպք, ինչը 75-ով քիչ է նախորդ տարվանից:

Առավել հաճախ հանդիպող հանցագործություններից երկրորդն է մարմնական վնասվածքներ հասցնելը`16 դեպք՝ նախորդ տարվա 25-ի դիմաց: Գրանցվել են նաև անչափահասների կողմից խուլիգանության, թմրանյութերի գործածման դեպքեր: Այս տարվա առաջին կիսամյակին ունեցել ենք թմրանյութի գործածման 1 դեպք` 2011-ին հայտնաբերված 4-ի դիմաց:

Ավելացել են անչափահասների կողմից ապօրինի սառը զենք պահելու դեպքերը՝ այս տարվա վեց ամիսներին գրանցվել է 8 դեպք` նախորդ տարվա 1-ի դիմաց: Բացի այդ, 2012-ի առաջին կիսամյակին արձանագրվել է անչափահասների նկատմամբ բռնությունների 108 դեպք՝ նախորդ տարվա 83-ի դիմաց: Սեռական բնույթի բռնությունները եղել են 43-ը: Ընդհանուր առմամբ, հանցագործություններ կատարողների գերակշիռ մասը տղաներ են, աղջիկները շատ քիչ տոկոս են կազմում»,- ասաց Նելլի Դուրյանը:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների գործերով բաժնի պետի խոսքով` բավական արդյունավետ են դպրոցներում երեխաների շրջանում տարվող քարոզչական աշխատանքները:

«Ոստիկանապետի հրահանգն է ՝ ամեն օր լինել դպրոցներում: Պարզապես մեկ տեսուչին մեկ օրում կարող է 7-8 դպրոց բաժին ընկնել, մինչդեռ մարզերում ավելի շատ՝ մինչև 20 դպրոց: ԿԳՆ-ն կիսում է մեր՝ այս առումով ունեցած մտահոգությունը և մտածում ոստիկանության հետ նոր մոդելով աշխատելու մասին»,-ասաց նա՝ հավելելով, որ ներկայումս ոստիկանությունում հաշվառման է վերցված 382 երեխա:

Անդրադառնալով Youtube-ում ամիսներ առաջ հայտնված տեսանյութերին, որում աղջիկները դպրոցի բակում հայհոյում ու ծեծում էին միմյանց, Նելլի Դուրյանը նկատեց, որ երեխաների դաստիարակության հարցում առաջնային, կարևոր դերը պատկանում է ընտանիքին: «Ինչո՞ւ պետք է աղջիկները նման բառեր իմանան: Ընտանիքը շատ կարևոր դեր ունի աղջիկների դաստիարակության հարցում: Այդ է պատճառը, որ ոստիկանությունում աշխատանքներ են տարվում նաև հանցագործություն կատարած անչափահասների ծնողների հետ: Շատ դեպքերում հենց ծնողներն են ընտանիքից վանում իրենց երեխաներին, ստիպում հեռանալ տանից, ինչն էլ նրանց մղում է հանցագործություններ կատարելու»:

Ամփոփելով՝ Նելլի Դուրյանը նաև նկատեց՝ թյուր են այն կարծիքները, թե հանցագործություններ կատարող անչափահասների շրջանում մեծ թիվ են կազմում մանկատան սաները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում