Ռեփեր Սնուփ Դոգին արգելել են մտնել Նորվեգիա առաջիկա երկու տարվա ընթացքում այն բանից հետո, երբ վերջինս անցած ամիս փորձել էր անօրինաբար մարիհուանա անցկացնել երկիր:
Kristiansand-ի օդանավակայանում ռեփերին ձերբակալել էին, երբ նկատել էին, որ նրա մոտ 8 գրամ մարիհուանա կա:
Contactmusic.com-ը հաղորդում է, որ Սնուփ Դոգը տուգանվել էր 1980 դոլարով և նախապես նրան թույլատվել էր երկիր մտնել, որտեղ նա պետք է ելույթ ունենար, այնուամենայնիվ նրան արգելել են վերադառնալ երկիր:
Երաժշտի իրավաբանն ասում է, որ Սնուփը այժմ դեռ այդ որոշման դեմ բողոք ներակայացնելու ծրագրեր չունի:









































