Սիրիան մտադիր է իր դեմ ստեղծված միջազգային դավադրությունը բացահայտել, որտեղ գործակալի դեր են խաղում Մերձավոր Արևելքի մի շարք պետություններ: Այս մասին հայտարարել է Սիրիայի արտաքին գործերի նախարար Վալիդ Մուլաեմը, որն այցով ժամանել է Իրան:
Մուլաեմը մեղադրել է Քաթարին, Սաուդյան Արաբիային, Թուրքիային և տարածաշրջանի մի շարք այլ երկրների, որոնք նպաստում են տարածաշրջանում հակամարտության շարունակությանը` օգնելով գրոհայիններին զենքով և ֆինանսներով:
Բացի այդ՝ Սիրիայի ԱԳՆ-ն իր իրանցի գործընկերոջ՝ Ալի Ակբար Սալեհի հետ հայտարարել է, որ իշխանական զորքերը հաղթանակ կտանեն գրոհայինների նկատմամբ Հալեպում, որտեղ վերջին օրերի ընթացքում կատաղի մարտեր են ընթանում:









































