Բրիտանական The Financial Times-ում ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը քննադատել է նախագահ Բարաք Օբամայի վարած ներքին և արտաքին քաղաքականությունը:
«XXI հարյուրամյակի սկիզբը նշանավորվեց մի շարք իրադարձություններով, որոնք խորտակեցին ԱՄՆ-ի կենսական շահերը: Դրանք էին 2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը, համաշխարհային ֆինանսական ճգնաժամն ու արաբական երկրներում ծայր առած խռովությունները: Եթե ամերիկացիները ցանկանում են, որ միջազգային հարաբերությունների համակարգում կառուցվածքային տեղաշարժերի արդյունքում աշխարհը դառնա ավելի անվտանգ, ավելի ազատ և հարուստ, ԱՄՆ պետք է հաղթահարի դժկամությունը` ստանձնելու առաջնորդի դերը: ԱՄՆ պետք է ստանձնի ազատ շուկայի և ազատության ձգտող ժողովուրդների աջակցությունը` հաստատելով իր առաջադար դերը` որպես համաշխարհային առաջընթացի երաշխավոր, այլ ոչ թե խոչընդոտ` առաջընթացի ճանապարհին:
Հանձնարարությունների ցուցակը որը ծառացել է ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության առջև, ընդլայնվել է, և գայթակղում է առաջարկելու դրանցից յուրաքանչյուրի համար մարտավարական որոշումներ: Երբեմն պարբերականների խորագրերը հաճախ չեն համընկնում նրան, թե իրադարձությունների մասին ինչ են մտածում սերունդները: ԱՄՆ-ի առաջնահերթ հանձնարարությունն է իր ազդեցությունն ուժեղացնելն ու գործելը`ելնելով պատմական հեռանկարներից:
Մենք պետք է համբերություն ցուցաբերենք` օգնելով Մերձավոր Արևելքի երկրներին ստեղծելու ամուր հիմքով ժողովրդավարական ինստիտուտներ`հիմնվելով մեր փորձի և մեր ազդեցության վրա:
Այդ տարածաշրջանի հիմնական խնդիրը ինստիտուտների բացակայությունն է: Այդ ինստիտուտները կարող էին նպաստել սուննիների և շիաների միջև տարաձայնությունների հաղթահարմանը, ինչպես նաև օգնել կանանց և փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելուն: Նույնիսկ այն դեպքում, երբ մեզ անհրաժեշտ է հապշտապ ընտրություն կատարել, օրինակ` սիրիացի ընդդիմադիրներին զինելու կամ չզինելու հարցում, մեր քաղաքականությունը պետք է հաշվի առնի բնակչության բոլոր շերտերի շահերը:ԱՄՆ-ն չպետք է կողքից դիտողի դերում լինի:
Մենք չպետք է մոռանանք այն մասին, որ Իրաքում ստեղծվել են ինստիտուտներ, որոնք կոչված են հաղթահարելու կրոնական տարաձայնությունները: Հաշվի առնելով Իրաքի աշխարհաքաղաքական նշանակությունը, ինչպես նաև քաոսը, որը համակել է նրա հարևան երկրները, Իրանի ապակառուցողական ազդեցությունը, ԱՄՆ պետք է շարունակի համագործակցությունը Բաղդադի հետ:
ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքի սահմաններից դուրս պետք է վերականգնի հարաբերությունների զարգացումը ժողովրդավարական պետությունների հետ:
Ջորջ Բուշի վարչակազմը ժողովրդավարական երկրների համար կրկնակի, իսկ աֆրիկյան երկրների համար քառակի ավելացրել էր համընդհանուր օգնության ծավալը:Կառավարությունների կողմից տարբեր ոլորտներում կատարված ներդրումների արդյունքում, այդ երկրները հրաժարվել են արտասահմանյան օգնությունից` հօգուտ մասնավոր ներդրումների:Ամերիկացի հարկատուների գումարները ապարդյուն չեն ներդրվել:
Չպետք է մոռանալ Արևմտյան կիսագնդի ժողովրդավարացման գործընթացի մասին: ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված աջակցությունը և նրա ընտրած առևտրային քաղաքկանությունը նպաստել է Լատինական Ամերիկայում ժողովդրավարության հաստատմանը: Առավել մեծ ուշադրության կարիք ունի Մեքսիկան, որը վտանգ է ներկայացնում հենց իր և ԱՄՆ-ի անվտանգության համար:
Վաշինգտոնը պետք է իր ռազմական գերիշխանությունը պահպանի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Ակտիվ առևտրային քաղաքականությունը կամրապնդի ամերիկյան տնտեսությունը և կուժեղացնի ԱՄՆ-ի ազդեցությունը արտերկրի նկատմամբ, միևնույն ժամանակ թույլ տալով զարգացնել սեփական ռեսուրսները: Նավթի բարձր գները ամրացրել են Վենեսուելայի, Ռուսաստանի և Իրանի դիրքերը: Մենք մշակում ենք էներգիայի այլընտրանքային աղբյուրներ, սակայն նրանք հիդրոկաբոնատները դեռ երկար փոխարինել չեն կարողանա:
Հակառակորդներին դուր գալու ԱՄՆ-ի ձգտումը մթնեցրել է մեր վստահելի դաշնակիցների հետ հարաբերությունները: Ռազամավարական կապերը Հնդկաստանի, Բրազիլիայի և Թուրքիայի հետ վերջին տարիներին չեն ամրապնդվել և չեն խորացվել: Ուգո Չավեսն ու իրանցիները չեն ընդնունել ընկերության պարզված ձեռքը: Պաղեստինյան պետություն այդպես էլ չի ստեղծվել, ինչը հնարավոր էր միայն Իսրայելի հետ խաղաղ բանակցությունների արդյունքում:
Լեհաստանում և Չեխիայում Հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղակայումից հրաժարվելու որոշումը հանուն Ռուսաստանի հետ հարաբերությունների առաջխաղացման` եղել է Վլադիմիր Պուտինի ձեռքում: Մեր ընկերները պետք է վստահ լինեն, որ մենք հավատարիմ ենք մեր հարաբերություններին:
Մենք չպետք է մոռանանք, որ ուժը ծագում է հենց տանը: Համաշխարահային առաջանորդ հնարավոր է դառնալ միայն շնորհիվ ամուր տնտեսության, որը հիմնված կլինի ֆինանսական կարգուկանոնի և մասնավոր հատվածի կայուն աճի վրա:
Վերջին հաշվով` հաջողությունը կախված է նրանից, թե որքանով կկարողանա Ամերիկան մոբիլիզացնել իր մարդկային ներուժը, իսկ ԱՄՆ-ին դա միշտ լավագույնս հաջողվել է: Մեր պատմությունն այն մասին է, թե ինչպես են իրականանում հնարավորությունները: Ազնվասեր մարդիկ գալիս են Ամերիկա` նոր հնարավորություններ փնտրելու հույսով: Մարդասիրական միգրացիոն քաղաքականության բացակայությունը սպառնալիք է այդ մեծ ազգային արժանապատվությանը:
Ժամանակն է ամերիկացի ժողովրդին ներշնչել, որպեսզի նա կրկին առաջնորդ դառնա: Ամերիկացի ժողովուրդը պետք է հիշի, որ Միացյալ Նահանգները նման չէ մյուս երկրներին: Այն բացառիկ դիրք ունի` շնորհիվ իր համոզմունքների, ըստ որոնց` ազատ շուկան և ազատ մարդիկ` ապագայի բանալին են: Առաջատար դիրքեր զբաղեցնելու Ամերիկայի անկարողությունը վակուում է ստեղծում, որը կարող են լրացնել ուժերի հավասարակշռության չձգտող մարդիկ: Դա ողբերգություն կլինի Միացյալ Նահանգների և այն մարդկանց համար, ովքեր կիսում են նրա արժեքները:









































