Saturday, 06 06 2026
Հայաստանում լռության օր է․ նախընտրական քարոզչությունն արգելվում է
Վթարային ջրանջատում Գյումրիում
Լարսը բաց է
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն

«Ժառանգությունը» առաջարկում է վերականգնել մաքսային օրենսգրքի դրույթները

Այսօր «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում շրջանառության մեջ դնելով «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Սույն օրենսդրական նախագծի ընդունումը պայմանավորված է 2010 թվականի դեկտեմբերի 12-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունած «Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելոււ մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-25-Ն օրենքի 5-րդ հոդվածի դրույթներով սահմանված` «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմի հետ կապված իրավահարաբերությունների կարգավորմամբ և անհամապատասխանության վերացման անհրաժեշտությամբ: Նախագծով նախատեսվում է մաքսային օրենսգրքից հանել դրույթը, ըստ որի` Հայաստանի Հանրապետությունում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաև` Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից ԱՏԳ ԱԱ 8702 և 8703 ծածկագրերին դասվող ապրանքների տեղափոխումը Հայաստանի Հանրապետության մաքսային սահմանով «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով:

Վստահ ենք, որ վերոհիշյալ փոփոխությունը հաշվի է առնում տասնյակ հազարավոր հայաստանյան ընտանիքների շահերը, այդ թվում սոցիալ-տնտեսական և ժողովրդագրական հետևանքները: Մինչդեռ գործող օրենքը միտված է բացառապես ի հաշիվ աղքատության ավելացման պետական բյուջեյի եկամուտների ավելացման գերակայության ապահովմանը և պարունակում է արտագաղթի ավելացման ռիսկեր, ինչպես նաև` սահմանափակում է Հայաստանի Հանրապետության տարածքում ջավախահայերի ազատ տեղաշարժի հնարավորությունները:

Նախագծով կապահովվի մաքսային քաղաքականության իրագործման արդյունավետ կիրառումը և ազգային տնտեսության զարգացմանն ուղղված տնտեսական քաղաքականության խնդիրների իրագործումը, ինչպես նաև` ազգաբանկչության սոցիալական աջակցությունը:

«Ժառանգություն» կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում