Թայլանդում յոթ սիրահար զույգեր նոր ռեկորդ են սահմանել` համբուրվելով ավելի քան 32 ժամ անընդհմեջ:
Մինչ այժմ ամենաերկարը համբույրի ռեկորդը սահմանվել էր Գերմանիայում, ինչի համար զույգը ստացել էր 3250$ գումարային պարգև ու ադամանդյա քարով մատանի:
Նոր ռեկորդը սահմանելուց հետո զույգերը շատ վատ էին զգում և նրանց ստիպված եղան բժշկական օգնություն ցույց տալ:
Մրցույթին մասնակցում էր 14 զույգ, նրանք նույնիսկ զուգարան էին գնում միասին ու հյութ խմում առանց դադարեցնելու համբույրը: Զույգերին արգելված էր նաև նստել կամ քնել: Զույգերից 7-ը չդիմացան և չսահմանեցին ռեկորդը:








































