«Նապոլի»-ի նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսը հայտարարել է, որ թիմը պատրաստվում է բոյկոտել Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունը, որը տեղի կունենա Պեկինում:
«Ինձ համար անհասկանալի է` ինչու ֆուտբոլիստները պետք է մեկնեն Չինաստան Իտալիայի ազգային առաջնության մեկնարկից մի քանի օր առաջ: «Նապոլի»-ն չի մեկնի Չինաստան: Դա խելահեղ ճանապարհորդություն է և մեծ սթրես»,- Լաուրենտիսին մեջբերում է Corriere dello Sport-ը:
Հանդեսի հաղորդմամբ` դե Լաուրենտիսը կապ է հաստատել «Յուվենթուս»-ի նախագահ Անդրեա Անյելիի և գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Վերջիններս աջակցել են այդ որոշմանը:
Իտալիայի Սուպերգավաթի խաղարկությունը նախատեսվում է օգոստոսի 11-ին Պեկինում:






































