Վրացական նորաստեղծ Fly Georgia ավիաընկերությունը, որ իր գործունեությունը սկսելու է օգոստոսի կեսերից, շաբաթ օրը Վրաստան է բերել առաջին Airbus-y:
2009 թ. արտադրված ինքնաթիռը, որն արդեն վայրէջք է կատարել Թբիլիսիի օդանավակայանում, մի քանի օրից պատրաստ կլինի առաջին`դեպի Բաթում թռիչքի իրականացմանը:
Նոր Airbus-ը իր ուղևորներին առաջարկում է մեծ հարամարվետություն, նորացված դիզայն, բարձրակարգ սպասարկում:
Օդանավակայանում ինքնաթիռը դիմավորել է Fly Georgia-ի տնօրեն Ջոն Քոֆան` ասելով. «Սա նշանավոր օր է ինչպես նորաստեղծ ընկերության, այնպես էլ վրաց ժողովրդի համար»:









































