Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը հուլիսի 25-ից մինչեւ օգոստոսի 1-ը ելույթ է ունենում Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում:
Մրցաշարին մասնակցում են 83 շախմատիստներ, այդ թվում` 15 գրոսմայստերներ:
Օլիմպիական չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը Հունաստանի Կավալա քաղաքում անցկացվող օփենում չորս տուրից հետո ունի 3,5 միավոր: Նա միայն կես միավորով է ետ մնում առաջատարից` գրոսմայստեր Շեխար Սուրիա Գանգուլիից (Հնդկաստան): Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը: