РИА Новости-ի հաղորդմամբ` ուրբաթ լույս շաբաթ գիշերը 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Բոսնիա և Հերցեգովինայում:
Քաղաքացիական պաշտպանության գերատեսչություից տեղեկացնում են, որ զոհեր և ավերածություններ չկան: Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Զենիցա քաղաքում, սակայն տատանումներ են զգացվել նաև երկրի այլ շրջաններում` մայրաքաղաք Սարաևոյում, Բանյա-Լուկա, Բիխաչ, Գորաժդե քաղաքներում: Երկրաշարժը զգացվել է նաև հարևան Սերբիայում և Խորվաթիայում:
Լրատվամիջոցների հաղորդմամբ` երկրաշարժը տագնապ է առաջացրել Զենիցայի բնակիչների շրջանում, շատերը դուրս են եկել տներից և երկար ժամանակ մնացել փողոցներում: Չնայած զոհեր չկան, այնուամենայնիվ, տներում նկատելի են ճաքեր և ճակատային մասերի փլուզումներ:









































