Ինչպես հայտնում է THR, «1911» պատմական դրամայի պրեմիերան, որի գլխավոր դերակատարը Ջեկի Չանն է, տեղի կունենա 2011թ.-ի հոկտեմբերին: Նոր ֆիլմը կդառնա 57-ամյա դերասանի 100-րդ ֆիլմը:
Ֆիլմի սյուժեի հիմքում ընկած են 1911թ.-ի հոկտեմբերին Ցին կայսրության գահընկեցության հետ կապված իրադարձությունները և Չինաստանի պետության հիմնադրումը: Ջեկի Չանը խաղում է Սուն Յատսենի դերը` հեղափոխական, որը Գոմինդան կուսակցության հիմնադիրն ու երկրի առաջին նախագահն էր:
Ֆիլմի պրեմիերան տեղի կունենա ԱՄՆ-ում և Չինաստանում զուգահեռ. նման նախադեպ չինական կինոարտադրության մեջ չի եղել: Ֆիլմի համաշխարհային գովազդով զբաղվում է Well Go ընկերությունը:
Չնայած նոր ֆիլմը գովազդվում է որպես Ջեկի Չանի 100-րդ ֆիլմ, սակայն դա իրականում ճիշտ չէ:








































