Новости-Грузия-ի փոխանցմամբ՝ Վրաստանի սպորտի ու երիտասարդության նախարարությունն այսօր հերքել է մի շարք ԶԼՄ-ների կողմից շրջանառության մեջ դրած այն տեղեկատվությունը, թե Լոնդոնի օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճած վրացի մարզիկը ստանալու է 1.2 միլիոն դոլար:
Նախարարությունն ընդգծել է, որ շաբաթվա սկզբին տարածված այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը և էթիկայի կանոններին: Նախարարության հաղորդմամբ՝ կոնկրետ պարգևավճարները կհստակեցվեն՝ կախված մարզիկների ցուցադրած արդյունքներից ու նվաճած մեդալներից: Պարգևավճարի չափը կորոշվի օլիմպիական խաղերի ավարտին:







































