Բրիտանական Տորբեյ քաղաքի ոստիկանությունը հետախուզում է հայտարարել ավտոբուսի նստելատեղը ծամած բրիտանացու դեմ: Այս մասին տեղեկացնում է The Daily Mail-ը: Տրանսպորտային միջոցին հասցված վնասը գնահատվում է 200 ֆունտ:
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ի երեկոյան: Տղամարդը նստել է թիվ 12 երթուղային ավտոբուս և ընդամենը 20 րոպե անց սկսել ծամել նստելատեղը: Ուղևորի նման արարքի շարժառիթները հայտնի չեն:
«Հասցված վնասի տեսանկյունից կատարվածն աննշան է, սակայն շատ տարօրինակ»,- նշել է Stagecoach ընկերության (նրան է պատկանում վնասված ավտոբուսը) մամլո քարտուղարը: Համաձայն ընկերության կանոնների` արգելվում է ավտոբուսներում սնունդ և ըմպելիքներ օգտագործել, առավել ևս` գույքը միտումնավոր վնասել:
Դեռևս հայտնի չէ, թե բրիտանացու դեմ ինչ պատիժ կսահմանվի:









































