Հաղթանակ զբոսայգին այսօր իր անվան հետ քիչ կապ ունի: Շատերի կողմից սիրված վայրն այսօր ավելի անպաշտպան է, մոռացված, քան երբևէ: Զբոսայգին աղբանոց է հիշեցնում. ծակ խողովակներ, քանդված ասֆալտ, ամենուր աղբի կուտակումներ, ուտելիքի մնացորդներ, իսկ աղբամաններից էլ աղբը տառացիորեն «վազում» է: Ի˚նչ է մտածում քաղաքապետարանն այդ մասին: