Հուլիսի 25-ին Գյումրիում սկեսրայրը սեռական ոտնձգություն է իրականացրել հարսի նկատմամբ: Սկզբից քաշքշել է, համբուրել և փորձել բռնությամբ սեռական հարաբերություն ունենալ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեցին ՀՀ Ոստիկանության հասարակայնության և կապի վարչությունից:
Ըստ ոստիկանության` այլ մանրամասներ հայտնի չեն, հետաքննությունը շարունակվում է:








































