Ամառային Օլիմպիական խաղերի պաշտոնական բացումը տեղի կունենա այսօր` Լոնդոնում: Միջոցառումը հեռարձակվելու է ռեկորդային թվով լսարանի համար:
Օլիմպիական խաղերի մեկնարկը կտրվի աշխարհի խոշորագույն զանգերի ղողանջով, ապա, ավանդույթի համաձայն, բոլոր այն երկրները, որոնք մասնակցում են Օլիմպիադային, առանձին-առանձին կներկայանան միջոցառմանը:
Բացման արարողությունը հասանելի կլինի աշխարհի տարբեր ծայրերում՝ ապահովելով ռեկորդային թվով հեռուստալսարան: Բացումը կդիտեն շատ երկրների նախագահներ, պաշտոնատար անձինք: Պաշտոնական արարողության ցուցադրությունը վստահվել է հայտնի կինոռեժիսոր Դենի Բոյլին: