Իտալական «Ինտեր»-ի նախկին ֆուտբոլիստ Տիագու Մոտան, որը հունվար ամսին տեղափոխվեց «ՊՍԺ», չի ցանկանում այրել «Ինտեր» վերադառնալու բոլոր կամուրջները:
«Երջանիկ կլինեմ, եթե օրերից մի օր վերադառնամ «Ինտեր»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sportal-ը:
«Ստրամաչոնիին այդքան էլ լավ չգիտեմ, սակայն «Ինտեր»-ի ֆուտբոլիստները բարձր մակարդակի են և եթե օգնեն մարզչին, ապա նա ամեն ինչ ճիշտ կանի: Անչելոտին ինձ նույնիսկ ճաշի էր հրավիրել. մարզիչն ամեն ինչ ուզում է անել, որ խաղացողներն իրենց անկաշկանդ զգան»,- ասել է 29-ամյա խաղացողը:








































