Thursday, 25 06 2026
Հայաստանի իշխանությունը ռուսաֆոբ չէ. չենք ատում Ռուսաստանին
Իսրայելի զինված ուժերը հերքում են Լիբանանի հարավում անվտանգության գոտուց ուժերի մասնակի դուրսբերումը
Ալիևը ընտրում է իսլամական համերաշխությունը, Հայաստանը պետք է հետևություններ անի
20:50
Հաջիևը Մակրոնի խորհրդականի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները
Տեղի է ունեցել հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման արարողությունը
20:30
Ֆրանսիայում բժիշկներին անհանգստացնում է շոգի պատճառով մահացության հնարավոր կտրուկ աճը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 0,13 հա հողամասը վերադարձվել է համայնքին
Իսրայելը հայտարարել է Գազայում «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարի ոչնչացման մասին
Մեկնարկել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ նախարարը հետևել է ընթացքին
Պուտինն ԱԽ անդամների հետ քննարկել է ներքին անվտանգության հարցերը
Երևանում տեղի է ունեցել IUCN Հայաստանի ազգային կոմիտեի գործունեության մեկնարկին նվիրված ընդունելություն
19:30
App Store-ից հեռացվել են VK հոլդինգի մի շարք հավելվածներ
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով ձերբակալություններ են իրականացվել
19:10
Հարավային Կորեայի դատախազությունը կրկին մահապատիժ է պահանջել նախկին նախագահի համար
Վերաքննիչը բեկանել է Աջապահյանի գործով դատավճիռը
18:50
Չինաստանի ԱԳՆ-ն կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել Կուբայի վրա ճնշումը
ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
18:30
Արևմուտքը Կիևին 375 միլիոն եվրո կհատկացնի էներգետիկայի համար. Շմիհալ
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով լիազոր նախարար Բենժամեն Հադադի հետ
18:10
Եվրասիական զարգացման բանկը կընդլայնի  աշխարհագրությունը 11 պետություններով՝ ներառելով Վրաստանը և Ադրբեջանը
Մոսկվան արևմտյան «մշուշներին» չի հավատում․ Ռուսաստանը «կանցնի լիակատար ավտարկիայի»
17:50
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերին ՌԴ-ի հետ կապված լցանավ կալանելու մասին
Մաթևոսյանը հանդիպել է Bezos Earth Fund-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ
17:30
Մեծ Բրիտանիայում գրանցվել է հունիսի բացարձակ ջերմաստիճանային ռեկորդը՝ +36.1°C
Նոր պատմական ռեկորդ. 823,584 աշխատատեղ
17:10
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր հաշվի կառնի Պարսից ծոցի երկրների շահերը․ Ռուբիո
ԱԽ քարտուղարը մասնակցել է Ուկրաինայի վերականգման համաժողովին
16:50
Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ ոստիկանապետ է նշանակվել հայազգի պաշտոնյա
Նախորդ տարվա մայիսի համեմատ ՏԱՑ-ի հավելաճը 11.7% է եղել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 164-ի

Սիրիահայ գաղութի գործարար ներկայացուցիչներին

Հայաստանի գործատուների հանրապետական միությունն(ՀԳՀՄ) անհանգստացած է Սիրիայի քաղաքական իրավիճակի հետևանքով մեծ վտանգի առջև հայտնված հայկական գաղութի իր բազմահազար հայրենակիցների ճակատագրով:

Հայերը, որոնք հաջողությամբ ինտեգրվել են համաշխարհային քաղաքակրթության օրրաններից մեկը հանդիսացող երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր միջավայրին` պահպանելով սեփական մշակութային և ազգային ուրույն նկարագիրը, նախաձեռնելու և ստեղծագործ աշխատանքով զբաղվելու հնարավորությունները, միշտ էլ իրենց երկրորդ հայրենիքը դարձած արաբական այդ երկրում ապրել են որպես լիիրավ քաղաքացիներ: Դրա վառ ապացույցն է նաև այն, որ բազմաթիվ սիրիահայ ձեռներեցներ այստեղ հիմնել են բիզնես` մեծ, միջին կամ փոքր ձեռնարկություններ, ազնվորեն ներդրել են իրենց հասանելիք մասնաբաժինը Սիրիայի գործարար միջավայրի զարգացման գործում, նաև երկրի ներում և նրա սահմաններից դուրս իրականացնում են տնտեսական համագործակցության և կոոպերացիայի բազմազան նախաձեռնություններ:

Ցավոք, այսօր իրավիճակը այլ է: Գործարար միջավայրը Սիրիայում խաթարվել է, դարձել անհուսալի և ռիսկային: Կան մարդիկ, որոնք ծրագրեր են կազմում իրենց գործը երկրի սահմաններից դուրս տեղափոխելու համար:

Նկատի ունենալով և լավ հասկանալով գաղափարներ, ջանք, եռանդ, ֆինանսական միջոցներ և նյութական արժեքներ ներդնող, բիզնես հիմնող գործարար մարդկանց մտահոգությունները, որ կարող է առաջանալ Սիրիայում ստեղծված ներկա կացության հետևանքով, ՀԳՀՄ-ն հանդես է գալիս նրանց ուղղված առաջարկությամբ:

Հարգելի հայրենակիցներ, այն գործարարները, ովքեր Սիրիայում տիրող անբարենպաստ իրավիճակի պատճառով մտադիր են տեղափոխվել Հայաստան և շարունակել նախասիրած գործունեությունը կամ հիմնել նոր բիզնես, ՀԳՀՄ-ն պատրաստ է իր բոլոր հնարավորություններով սատարել և աջակցել:

ՀԳՀՄ-ի աջակցությունը կարող է լինել հետևյալ ոլորտներում.

Անվճար խորհրդատվություն հայկական բիզնես միջավայրում հիմնադրվելու հարցերով, բիզնեսի գրանցումից մինչև հարկային և մաքսային օրենսդրության լուսաբանում:

ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջների մասին տեղեկատվություն, խորհրդատվություն ըստ հոդվածների:

Աշխատանքային միջավայրի, աշխատանքի պաշտպանության և անվտանգության հարցերում խորհրդատվության տրամադրում:

Աշխատողների հավաքագրում, ուսուցանում:

Աջակցություն անհրաժեշտ տեղեկատվական աղբյուրների հետ կապերի ձևավորման հարցերում՝ ներառյալ վարկերի և բիզնեսի աջակցման տարբեր մեխանիզմների մասին:

Սիրիահայ գործարարների շահերի պաշտպանություն:

Սեփականության (ներառյալ՝ անշարժ գույք) գնման հարցերում խորհրդատվության տրամադրում և աջակացություն:

Մարկետինգ և շուկայի մասին տեղեկատվության տրամադրում:

Գործարար կապերի ստեղծում ՀՀ-ում գործող տարբեր գործարարների հետ:

Տեղական ինքնակառավարման և կենտրոնական կառավարման մարմինների կապերի ստեղծում:

ՀԳՀՄ տեղեկատվական բազայի տրամադրում ներքին և արտաքին կապերի ստեղծում:

Ներմուծման և արտահանման խթանում:

Իրավական խորհրդատվություն:

ՀՀ գործարար համայնքում արագ ինտեգրման աջակցություն:

Տարբեր թրեյնինգների իրականացում և գրականության տրամադրում:

Բոլոր սիրիահայ բիզնեսմենները, անկախ այն հանգամանքից կգործեն Հայաստանում, թե այլ երկրներում, իրենց ցանկության դեպքում ավտոմատ կարգով կհամարվեն ՀԳՀՄ անդամ և կհանդիսանան ՀԳՀՄ սուբյեկտներ` դրանից բխող բոլոր իրավունքներով և պարտականություններով:

Թող միշտ հաղթի խաղաղ և ստեղծագործ աշխատանքը:

Հայաստանի գործատուների հանրապետական միությունն(ՀԳՀՄ):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում