Sunday, 12 05 2024
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ
15:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
15:15
Մաուպոյում հանկարծամահ է եղել Մոզամբիկում ՌԴ դեսպանը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թուրքիայի նախագահը պարզաբանել է Բայդենի հետ նախատեսված հանդիպման հետաձգման պատճառը
Երևանի Լ․ Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
14:15
106-ամյա ամերիկացին դարձել է աշխարհի ամենատարեց պարաշյուտիստը
Հարավային Կովկասում «խարկովյան ուղղությու՞ն կբացվի»
Ծնվել է ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ անմահացած Անդրանիկ Վարդանյանի եղբայրը
Ժպտում եմ մեր վախերից խոսող Գալստանյանին
Կոչ ենք անում բոլոր քաղաքական ուժերին մեկ կողմ դնել ներքին տարակարծություններն ու հատվածական շահերը և համախմբվել պետականության շուրջ․ ՍԴՀԿ
Վրաստանում՝ «Բարդուղիմեոսյան գիշեր». իշխանությունը տեռորի է անցել
13:09
Հրդեհի հետևանքով Վարշավայի առևտրի կենտրոններից մեկը գրեթե ամբողջովին ոչնչացել է
Նիկոլ Փաշշինյանը կհասցնի՞
Աշխատավարձերը վերանայելով` խրախուսում ենք բուժքույրերի նվիրված աշխատանքը․ Ավանեսյանի ուղերձը

Պաշտոնական. Շնորհավոր 4G-դ, «բարով մաշես»

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորի գլխավոր գրասենյակում Հայաստանում չորրորդ սերնդի` 4G ցանցի պաշտոնական գործարկման արարողությանը: Նոր սերնդի ցանցի առաջին փորձնական կոմերցիոն գործարկմանը նվիրված միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Միջոցառումը մեկնարկել է «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ողջույնի խոսքով, ով իր ելույթում անդրադարձել է 4G ցանցի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին և ներկայացրել հեռահաղորդակցության ոլորտում նոր սերնդի ցանցի հնարավորությունները: Մասնավորապես, LTE մոդեմների միջոցով կատարվել է ցանցում, ներառյալ նաև կառավարության` www.gov.am կայքէջում տվյալների ներբեռնման և վերբեռնման հոսքերի փորձարկում իրական ժամանակում: Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ Հայաստանը LTE տեխնոլոգիայի հիմնված նոր սերնդի ցանցը գործարկած առաջին երկիրն է տարածաշրջանում և տասներորդն` աշխարհում:
Շնորհավորելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին նոր ցանցի հաջող գործարկման առթիվ` վարչապետն ընդգծել է, որ ՏՏ բնագավառում նորամուծությունների համար հնարավորությունների ստեղծումը համահունչ է ՀՀ կառավարության ՏՏ ոլորտի զարգացման ծրագրին: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ, որ 4G-ն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի շնորհիվ մուտք գործեց Հայաստանի Հանրապետություն: Համոզված եմ, որ այս նորարարությունը խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար: Գաղտնիք չէ, որ ընդամենը երկու տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ցուցանիշներով` հասանելիությամբ, գներով, մրցակցային դաշտով, մենք զիջում էինք մեր հարևաններին: Բայց վերջին երկու տարիների ընթացքում բավական լուրջ առաջընթաց է արձանագրվել ՀՀ-ում. և՛ հասանելիությունն է կտրուկ ավելացել, և՛ մրցակցությունը, նոր գործիքներ են ի հայտ եկել, կտրուկ ավելացել է նոր ծառայությունների քանակը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նաև ավելացել են նորաստեղծ ձեռնարկությունները»:
Տիգրան Սարգսյանն օրինակելի է համարել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նախաձեռնությամբ նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը` ընդգծելով, որ դա կնպաստի ՏՏ ոլորտում նոր ներդրումների իրականացմանը և ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը:
4G/LTE` երկարաժամկետ էվոլյուցիայի տեխնոլոգիայի վրա հիմնված ցանցն ապահովում է հեռահաղորդակցային հուսալի և որակյալ ենթակառուցվածք` մեծածավալ տվյալների գերարագ փոխանցման համար և թույլ տալիս տվյալների լայնաշերտ փոխանցման միջոցով որակապես նոր և ավելի մեծ թողունակություն պահանջվող ծառայություններ մատուցել: 4G ցանցն առաջին փուլով գործարկվելու է Երևանի Կենտրոն և Արաբկիր համայնքներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում