Saturday, 11 05 2024
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել
ՄԻՊ-ը բարձր է գնահատել ՊՆ հանձնառությունը
Ալիևը պարտավորվե՞լ է խաղաղության գնալ. «վարդագույն պատկեր» և վտանգներ
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Բոլոր խաղաքարտերը բացված չեն. Փաշինյանին հեռացնելու 4-րդ «ռաունդը»
Հիմա կասեք՝ եթե թիրախային նպատակներ չունեիք, ինչու մեզ հավաքեցիք. վաղը մշակելու ենք դրանք
Խաղաղ և համառ զրույցներ ունենալ ՔՊ պատգամավորների հետ. Գալստանյանը 1 շաբաթ ժամանակ տվեց
Որքան մարդ է մասնակցել այսօրվա հանրահավաքին․ ԻՔՄ հաշվարկ
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ-2024»-ի եզրափակչում հանդես կգա «Լադանիվա»-ն
Հայկական Կարմիր խաչի ընկերության նոր նախագահ է ընտրվել Դավիթ Ներսիսյանը
Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը
23:00
Բայդենը կարգադրել է Ուկրաինային 400 մլն դոլարի նոր ռազմական օգնություն տրամադրել
Կապան-Նորաշենիկ ավտոճանապարհին ձորը գլորված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
Մոսկվան «հարավ-կովկասյան տրիո՞» է ձեւավորում, թե Արեւմուտքն է տարածաշրջանը թողնում Ռուսաստանի «պարեկությանը»
Ալմաթիի գործընթացը ձևով ավելի մոտ է Մոսկվայի և Բաքվի շահերին, բովանդակությամբ՝ Երևանի և Արևմուտքի
Իշխան Սաղաթելյանն այցելում է Բագրատ Սրբազանի կացարան
Պարոն Գալստանյանը պարտավոր է բացատրել՝ ինչու էր լռում, երբ երկիրը տասնամյակներ հարստահարվում էր
Սրբազանը ավելի ծանր է, քան դուք ձեր կնանիքով ու էրեխեքով. թքե՛մ ձեր երեսին. Անաիս Սարդարյան
Գալստանյանը հանձնարարեց մինչև կիրակի երեկո կազմել դիվանագիտական և ԶՈՒ հայեցակարգեր
Երկրորդ նախագահի՞ց են այդքան վախեցած, թե՞ ինձնից. Գալստանյանը՝ նախկինների հետ կապերի մասին
Քաղաքական կոռուպցիա է. նույնիսկ չեն խորշում արցախցիներին խաբել վերադարձի հույսով
Մեր բանաձևը պարզ է. խաղաղության գործընթացը տարածաշրջանում խիստ կարևոր է, որին ԵՄ-ն աջակցում է
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Ալմաթիում
Ինչ է եղել Ալմաթիի հայ-ադրբեջանական «գորգի տակ»
ԵՄ-ն ոչ մահաբեր զենքեր է տրամադրել ՀՀ-ին, նաև ավելացրել է դիտորդների քանակը սահմանին
20:40
Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային 400 մլն դոլարի օգնության մասին
«Քաջարի մարտիկ-2024»․ ՀՀ ԶՈւ-ն արժանացել է բարձր գնահատականի
«Հայաստանն ու նրա թիկունքում կանգնած արտաքին շրջանակները կզղջան, եթե մեզ հետ հաշվի չնստեն»․ Ալիևը
Երևան-Սևան ավտոճանապարհին 110 հատ գազի բալոն տեղափոխող բեռնատար է շրջվել

Նիկոլը պետք է վարչապետ լինի, իսկ ՀՀԿ-ականները պետք է մեղքերի թողություն անեն. Աշոտ Աղաբաբյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Աշոտ Աղաբաբյանը։

Պարոն Աղաբաբյան, Հայաստանում 10 օր տևած դրամատիկ զարգացումները հանգուցալուծվեցին ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի հրաժարականով։ Ինչպե՞ս եք գնահատում նրա այդ որոշումը, և որքանով էր սպասելի Ձեզ համար։

-Ճիշտը որ ասեմ, ես առաջին օրերին ասել եմ, որ այս պայքարը հաջողության չի հասնի, քանի որ այն համաժողովրդական չի ու էներգիա չկա մեջը։ Բայց պարզվեց՝ դա այն ձնագնդին է, որը մեծացավ և բոլորս ականատես եղանք, թե ինչ կատարվեց։ Ամբողջ աշխարհն է զարմացած, որ առանց կաթիլ արյան, Նիկոլը թավշյա հեղափոխություն իրականացրեց։ Նիկոլին ուղղակի ծափահարել է պետք։ Նա մենակ, առանց ոչ մի տեսակի աջակցության, մենակ կարողացավ անել թավշյա հեղափոխություն։

Փաստերը Դուք ընդունում եք, որ թավշյա հեղափոխություն է եղել, որի համար Նիկոլին ծափահարել է պետք։

-Այո։ Ի վերջո հայ ժողովուրդը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ մենք կարող ենք։ Սա մի մեծ առիթ էր, որ ամբողջ աշխարհը մեր մասին լսեր։ Մենք աշխարհին ապացուցեցինք, որ Արցախի պատերազմը հաղթած կարող ենք նաև հեղափոխություն իրականացնել։ Պետք է որ լավ լինի։

Իսկ Սերժ Սարգսյանի որոշումն ինչպե՞ս եք գնահատում։

-Պետք է շնորհակալություն հայտնենք նախկին նախագահ, մի քանի օրվա վարչապետին, որ նա հրաժարական տվեց։ Մենք մեկս մյուսի հանդեպ չպետք է վրիժառու լինենք։ Դա շատ կարևոր ա։ Էն կուլտուրան, էն արվեստը, մեր գեները, մեր գենի կոդը ստիպում է, որ վրեժխնդիր չլինեք մեկս մյուսի հանդեպ։ Մենք պետք է կարողանանք մեղքերի թողություն անենք, որ խաբել ենք ու էլ երբեք մեկս մյուսին չխաբենք։ Մենք պետք է երաշխիք ունենանք, որ էլ մեկս մյուսին չենք խաբելու։

ՀՀԿ-ականնե՞րը պետք է մեղքերի թողություն տան, որ այսքան տարի խաբել ու կեղեքել են ժողովրդին։

-Բոլորը, ՀՀԿ-ականներից սկսած՝ բոլորը, ու էլ ոչ մեկ հանուն շահի, հանուն իշխանության այլևս չպետք է խաբեն մեկը մյուսին։

Պարոն Աղաբաբյան, ՀՀԿ-ականների մեղքերի թողությունը ի՞նչ կտա։ Ի՞նչ կփոխվի դրանից հետո։

-Ես չեմ ասում հանրապետականի, ՀՀՇ-ի ՊՊՇ-ի։ Ես անձի մասին եմ խոսում։ Անձը պետք է մեղքերի թողություն տա։ Տեսաք, էդ մարդը ոնց իր իշխանությունը տվեց ժողովրդին։ Դա տեղի ունեցած փաստ է։ Նա հասկացավ, որ ժողովուրդը կանգնեց, ուրեմն պետք է տա իշխանությունը։ Դուք մի բան հիշեք, երեկ տեղի ունեցավ Երրորդ հանրապետության, երրորդ վերածնունդը։ Առաջին վերածնունդը Սովետական միության փլուզւոմից հետո եղավ, երկրորդը մարտի 1-ին, և երրորդը՝ երեկ։

Վաղը Նիկոլ Փաշինյանն ու Կարեն Կարապետյանը քննարկելու են իշխանությունն անցնցում փոխանցելու ճանապարհները։ Բանակցություններ են սկսվելու։ Դուք պատրա՞ստ եք իշխանությունն ամբողջությամբ զիջել Նիկոլ Փաշինյանին։

-Իմ կարծիքով՝ կոպիտ լուծումներն անընդունելի են։ Պետք է հասկանանք, որ լավագույն լուծումը բանակցային լուծումներն են։ Այս հարցը խաղաղ լուծում է ենթադրում։

Խաղաղ լուծումը իշխանության փոխանցումն է՝ առանց էքսցեսների։

-Նիկոլ Փաշինյանն իր մեկնաբանությունը տվել է իշխանության անցնցում փոխանցմանը։ Իմ կարծիքով՝ անցնցում փոխանցումն անպայման կլինի, բայց իմ կարծիքով՝ իրենք լավ կանեն ազնիվ, անկեղծ աշխատողներին բոլորին պահեն։ Կադրային ջարդ չիրականացնեն։ Եթե իմ ասածի պես՝ հայի գենը կրողները վաղը մեղքերի թողություն տան, ազնիվ, մաքուր մարդ դառնան, Հայաստանում վիճակ կփոխվի։ Ես էլ չեմ պատկերացնում, որ Հայաստանում կարող ենք աղքատներ, դժգոհներ ունենալ։ Նիկոլն այդ ալիքը բարձրացրել է արդեն, ամեն ինչ հետևում է։ Հարկավոր է ամեն ինչ նոր էջից սկսել։

Պարոն Աղաբաբյան, եթե իշխանությունը վերջնական փոխանցվի Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀԿ-ն դառնալո՞ւ է ընդդիմություն։

-Ես նորից կրկնում եմ, եթե մենք գնանք մեղքերի թողության, ոչ մի ընդդիմություն էլ չի լինի։ Մենք պետք է աշխարհին ապացուցենք, որ Հայաստանում ընդդիմություն չկա, բոլորս հայ ենք ու պատրաստ ենք որպես եղբայրներ, որպես բարեկամներ հլու, հնազանդ իրար հետ ծառայենք երկրին։ Ես աշխարհին նոր ֆորմատ եմ առաջարկում, որ ընդդիմություն ասվածը չլինի այլևս։ Մենք կարող ենք աշխարհի հետ խաղաղ ապրել։

-Իսկ Դուք ՀՀԿ-ական լինելով, Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում տեսնո՞ւմ եք։

-Ես ուրիշին չեմ էլ պատկերացնում այդ պաշտոնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում