Monday, 13 05 2024
Քաղաքական աղճատվածության անընդհատ պտտվող բումերանգը
Լավրովը կվերանշանակվի ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնում
Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության
Բելգորոդում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի
Բելոուսովը կնշանակվի ՌԴ պաշտպանության նախարար, Շոյգուն այլ պաշտոն է ստացել
Ծառն ընկել է ավտոմեքենաների վրա
Պետք է ավելի դիստանցավորվել Ռուսաստանից, և Ադրբեջանին շանս չթողնել
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»

Հայաստանը՝ ՌԴ-Թուրքիա-Իրան եռանկյունում. շատ մոտ ենք երրորդ համաշխարհայինին

Սիրիան վաղուց դարձել է տարածաշրջանային և գլոբալ խաղացողների մրցակցության իսկական թատերաբեմ: Մարդկային տառապանքներին, արյունահեղությանը զուգահեռ այստեղ բախվում են հակամարտությանը ներգրավված տարբեր ազդեցիկ պետությունների ու նրանց դաշնակից խմբավորումների շահերն ու քաղաքական նկրտումները, ու չնայած դիվանագիտական հայտարարություններին՝ այս ուժերի գլխավոր խնդիրն իրականում ոչ թե խաղաղության հաստատումն է Սիրիայում, այլ առաջին հերթին սեփական դիրքերի ամրապնդումը տարածաշրջանում: Յուրաքանչյուր պետություն, որն ուզում է ընդգծել իր դերն ու ազդեցությունը համաշխարհային քաղաքականության մեջ, Մերձավոր Արևելքում, փորձում է ինչ-որ կերպ միջամտել այս կոնֆլիկտին, որպեսզի հետագայում նաև հնարավորություն ստանա մասնակցել Սիրիայի հարցի շուրջ սակարկություններին: Այս համատեքստում կարևոր դեր են խաղում երեք ազդեցիկ երկրներ՝ Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, որոնք գնալով խորացնում ու ամրապնդում են իրենց դաշինքն ու համագործակցությունը սիրիական հակամարտության կարգավորման հարցի շուրջ: Ապրիլի 4-ին այս երեք երկրների նախագահները՝ Պուտինը, Էրդողանը և Ռոհանին, հանդիպելու են Անկարայում և քննարկելու են սիրիական ճգնաժամի կարգավորումն ու ձեռքբերված պայմանավորվածությունների կատարումը: Մինչ այդ տեղի է ունեցել Էրդողան-Պուտին երկկողմ հանդիպումը: Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները Անկարայից հեռուստակամուրջի միջոցով տվել են «Ակկույու» ատոմակայանի շինարարության մեկնարկը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ, սոցիոլոգ և փիլիսոփա, «Միջազգային եվրասիական շարժման» առաջնորդ Ալեքսանդր Դուգինը:

– Պարոն Դուգին, Պուտինի, Էրդողանի և Ռոհանիի հանդիպումն Անկարայում ի՞նչ օգուտ կտա սիրիական հակամարտության կարգավորմանը:

– Առաջինը, սիրիական հակամարտությունը վերջին երկու տարիներին արմատապես փոխեց ուժերի հավասարակշռության հարացույցը: Մինչև ինչ-որ պահ Մերձավոր Արևելքում գլխավոր գործոնը Ամերիկայի և իր գլոբալ ու տարածաշրջանային դաշնակիցների դիրքն էր, և գոյություն ուներ որոշակի կոնֆիգուրացիա: Ռուսաստանը փոքրամասնության մեջ էր և փորձում էր պարզապես դիմադրել Մերձավոր Արևելքի քաղաքական կյանքի կազմակերպման այդ միաբևեռ մոդելին: Հետո Ռուսաստանը սկսեց դաշնակցել Իրանի հետ, որը ևս Միացյալ Նահանգներից անկախ քաղաքականություն էր վարում, իսկ վերջին երկու տարիների դրամատիկ իրադարձությունների ընթացքում՝ ներառյալ պետական հեղաշրջման փորձը Թուրքիայում, Անկարան հասկացավ, որ այլևս հնարավոր չէ հետևել եվրատլանտյան ռազմավարությանը: Պատճառը իրատեսական, պրագմատիկ նկատառումներն են, ոչ թե Ամերիկային սիրելը կամ չսիրելը: Թուրքերը որոշեցին, որ դա կլինի Թուրքիայի վերջը, և Էրդողանը որոշեց անցնել Ռուսաստանի և Իրանի կողմը և պայմանավորվել Մոսկվայի և Թեհրանի հետ այն հարցերի շուրջ, որոնք նախկինում չէր ստացվում լուծել Վաշինգտոնի և Բրյուսելի հետ: Եվ այսպես ձևավորվեց Մոսկվա-Թեհրան-Անկարա եռանկյունին: Այդ եռանկյունին գնալով ամրապնդվում է, և հենց այս դաշինքով է պայմանավորված Ասադի և Ռուսաստանի վերաբերմունքը Թուրքիայի ներխուժմանը Աֆրին: Ռուսաստանը լուռ համաձայնություն տվեց թուրքերի հարձակմանը Աֆրինի վրա միայն այն պատճառով, որ քրդերը չմիացան այս դաշինքին, այլ մնացին Ամերիկայի կողմը՝ մտածելով, թե կարող են իրենց հարցերը լուծել Ամերիկայի օգնությամբ: Այս մոդելի ձևավորման պատճառն այն չէ, որ դաշինքի երեք մասնակիցները՝ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, ինչ-որ ընդհանուր բան ունեն: Սրանք երեք կայսրություններ են, որոնք ավանդաբար պատերազմել են միմյանց դեմ Մերձավոր Արևելքում, և պետք է ասել, որ հայ ժողովրդի ողբերգությունը ևս զգալի չափով Ռուսական և Օսմանյան կայսրությունների աշխարհաքաղաքական բախման հետևանքն էր: Սրանք ավանդական թշնամիներ են:

– Բայց նրանք հիմա դաշնակցում են:

– Այո, այո: Նրանք հիմա միավորվել են ի դեմս այլ՝ գլոբալ կայսրության: Սա շատ հետաքրքիր պահ է՝ լոկալ, տարածաշրջանային կայսրությունները միավորվում են, որպեսզի պայքարեն գլոբալ կայսրության դեմ, որը փորձում է միաբևեռ աշխարհ կառուցել: Սա չափազանց հետաքրքիր հանգամանք է: Պուտինը Անկարայում հանդիպելու է ոչ միայն Էրդողանի, այլև Ռոհանիի հետ: Այսպիսով՝ ամրապնդվում է ռազմավարական այս եռանկյունին, որը երեք երկրների ռազմավարական պատասխանն է ընդամենը մի բանի՝ Միացյալ Նահանգների մարտահրավերին: Ես այսպես եմ պատկերացնում այս գործընթացը, և միայն այս վերլուծությունն է բացատրում, թե ինչ է տեղի ունենում: Եթե եռանկյունու մասնակիցներից յուրաքանչյուրը առաջնորդվեր միայն իր շահերով, այս դաշինքը վաղուց փլուզված կլիներ: Բայց խոսքը եռակողմ դաշինքի մասին է, որը ձևավորվում է հետևողականորեն, և ձևավորվում է որոշակի տրամաբանական տարածություն: Ես ոչինչ չեմ արդարացնում կամ դատապարտում: Ես պարզապես բացատրում եմ: Ես տեսնում եմ, թե ինչպես է ձևավորվում այդ տարածությունը, տեսնում եմ դրա տրամաբանությունը, տեսնում եմ փուլերը, հետևողական քայլերը և տեսնում եմ, թե ինչպես են տեղաբաշխվում ավելի մանր տարածաշրջանային ուժերը, օրինակ՝ քրդերը, Իրաքի շիաները, վահաբիները, կատարցիները: Իրականում Մերձավոր Արևելքի այս գործընթացի բոլոր մասնակիցները սկսում են հասկանալ տարածաշրջանային այս երեք կայսրությունների ռազմավարության համակարգված լինելը:

– Այսինքն՝ Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը պայքարում են ԱՄՆ-ի դեմ, փորձում են կարգավորե՞լ սիրիական հակամարտությունը, թե՞ պարզապես փորձում են ընդգծել իրենց տեղն այս դաշտում՝ որպես հնարավոր սակարկության մասնակիցների:

– Բոլորը միասին: Առաջին հերթին նրանք դիմակայում են Միացյալ Նահանգներին և դիմակայում են ոչ թե ԱՄՆ-ի կամ Կուբայի, Լատինական Ամերիկայի տարածքում, այլ դիմակայում են անմիջականորեն այն տարածքում, որը համարում են իրենց շահերի գոտի: Սա պաշտպանական ռազմավարություն է միաբևեռ աշխարհի դեմ: Երկրորդը, նրանք, իհարկե, փորձում են պաշտպանել իրենց շահերը հետպատերազմական Սիրիայում, բայց դա հնարավոր չէ անել, եթե ամերիկյան ռազմաբազաները չլքեն Սիրիայի տարածքը: Ամերիկացիները լրջորեն ամրապնդվել են սիրիական Քրդստանի տարածքում, այդ պատճառով հիմա մշակվում է ռազմավարություն, թե ինչպես կարելի է դուրս մղել ամերիկացիներին Սիրիայից, որովհետև միայն դրանից հետո կարելի է խոսել Թուրքիայի կամ Ռուսաստանի, Իրանի շահերի մասին, և Սիրիայի տարածքային ամբողջականության պահպանումը կախված է Սիրիայում ամերիկյան զորքերի լինելուց կամ չլինելուց: Սաուդցիների և վահաբիների հարցերը, ըստ էության, արդեն լուծված են: Իսկ եթե հաշվի առնենք, որ Կատարն էլ այլևս ակտիվ դեր չի խաղում այս կոնֆլիկտում, ընդհակառակը՝ ավելի շատ է մերձենում Ռուսաստանին, Թուրքիային և Իրանին, ապա պարզ կդառնա, որ հակամարտությունը շարունակվում է ամերիկացիների և քրդերի պատճառով: Քրդերը շարունակում են հուսահատորեն կառչել Ամերիկայի օգնությունից, ուստի սիրիական հակամարտության կարգավորումը կախված է քրդերի և ամերիկացիների բաժանումից, եթե քրդերը հասկանան նոր իրավիճակը: Հիմա բեկումնային պահ է, որովհետև, ըստ էության, Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը պետք է վռնդեն ամերիկացիներին Մերձավոր Արևելքից: Դա կարող է շատ դժվար լինել, որովհետև Աֆրինի գրավումից հետո նման վերջնագիր ներկայացվելու է նաև Ռոժավային: Թուրքերը կասեն՝ կա՛մ տվեք մեզ նրանց, ում մենք համարում ենք ահաբեկիչ, կա՛մ էլ մենք կշարունակենք հարձակումը դեպի Սիրիայի հյուսիս-արևելք: Եվ ի՞նչ անել դրանից հետո: Այնտեղ կան ամերիկյան բազաներ: Հետևաբար, իրավիճակը գնալով թեժանում է, և մի քայլ այս կամ այն կողմ, ու կլինի լուրջ բախում, որովհետև ես այնքան էլ չեմ հավատում, որ ամերիկացիները պարզապես կվերցնեն ու կհանեն իրենց բազաները Սիրիայից: Իրավիճակը շատ լուրջ է: Ինչով այս ամենը կավարտվի՝ շատ դժվար է ասել, որովհետև հիմա մենք կրկին շատ մոտ ենք կանգնած երրորդ համաշխարհային պատերազմին՝ ինչպես Ղրիմի, Դոնբասի ճգնաժամի ժամանակ էր: Իհարկե, շատ հնարավորություններ կան դրանից խուսափելու, բայց մենք հասել ենք մի կետի, որից ոչ ոք չի կարող նահանջել՝ առանց սեփական երկրի համար աղետալի ավերումների: Եթե Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան կամ Միացյալ Նահանգները մի քայլ նահանջեն Սիրիայում, ամեն ինչ կարող է փլուզվել իրենց գլխին: Մի խոսքով, իրավիճակը չափազանց լարված է, և Պուտինի այցը Անկարա հերթապահ այց չէ: Այսօր որոշվում է համաշխարհային պատմությունը, որը կարող է հանգեցնել այնպիսի հետևանքների, որոնց համեմատ նախկինում եղած բոլոր պատերազմներն ու հակամարտությունները կատակ կթվան: Շատ կարևոր է, որ բոլորը հասկանան, թե ինչ է տեղի ունենում:

– Ֆրանսիան, ըստ էության, հայտ ներկայացրեց միջամտելու Սիրիայի հակամարտությանը: Մակրոնը Էրդողանին առաջարկել է միջնորդություն Թուրքիայի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև: Նա նաև խոստացել է զորք ուղարկել Մանբիջ՝ օգնելու քրդերին կասեցնել թուրքական բանակի առաջխաղացումը Աֆրինից դեպի արևելք: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Մակրոնը որոշեց դիմել այս քայլին: Ֆրանսիայի միջամտությունը կարո՞ղ է ազդել Սիրիայում ուժերի դասավորության վրա:

– Կարծում եմ՝ եթե Ֆրանսիան շատ լուրջ ուժ է Աֆրիկայում, այսպես կոչված՝ ֆրանկո-աֆրիկյան տարածքում, ապա Մերձավոր Արևելքում Ֆրանսիայի դերը հավասար է զրոյի: Մակրոնը տվյալ դեպքում աշխարհաքաղաքական մլակ է: Նրա խոսքերը կարելի է արհամարհել որպես անիմաստ աղմուկ: Սա մեկի անհեթեթ հայտարարությունն է, որն ընդհանրապես չի կարող ազդել իրավիճակի վրա: Եթե խոսեինք կենտրոնական Աֆրիկայի մասին, ապա այդ դեպքում անպայման պիտի հաշվի առնեինք այն, ինչ ասում է Ֆրանսիայի նախագահը, Մերձավոր Արևելքում նշանակություն չունեն ոչ միայն Ֆրանսիան, այլև նույնիսկ անգլիացիները, որոնք դարեր շարունակ իշխել են այս տարածաշրջանում: Եթե նույնիսկ Ամերիկան է փակուղու մեջ հայտնվել, ապա խղճուկ Ֆրանսիայի մասին ընդհանրապես խոսք չկա:

– Ինչպե՞ս կգնահատեք ռուս-թուրքական հարաբերությունների մակարդակն այս պահի դրությամբ: Որքանո՞վ են Ռուսաստանն ու Թուրքիան խորացրել երկկողմ հարաբերությունները: Այս դաշինքը կարո՞ղ է ռազմավարական իմաստով ազդել տարածաշրջանի, այդ թվում՝ Հարավային Կովկասի և Հայաստանի վրա:

– Ռազմավարական դաշինքն ընթանում է իր հունով: Այն զարգանում է ընդհանուր ռազմավարության շրջանակներում: Սա նորություն չէ: Մենք տեսնում ենք, որ այս ռազմավարական դաշինքը վերջին տարիներին ամրապնդվում է: Կան շատ խոչընդոտներ, որոնք աստիճանաբար, դժվարությամբ հաղթահարվում են, բայց ամեն դեպքում այն ձևավորվում է: Այսօր չկա մի ուժ, որը կանտեսի այս դաշինքը:

Ինչպե՞ս այս դաշինքը կազդի Հարավային Կովկասի վրա: Ձեզ հետաքրքրում է Հայաստանը: Բանն այն է, որ Ռուսաստանը երբեք ընկերություն չի անում այլ երկրների հետ այնպես, որպեսզի դավաճանի իր դաշնակիցներին: Հայաստանը գտնվում է Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերի կառուցվածքի մեջ: Անհանգստանալու առիթ չկա: Մերձեցումը Թուրքիայի հետ ոչ մի դեպքում բացասաբար չի ազդի Մոսկվայի և Երևանի հարաբերությունների վրա: Երկրորդը, Թուրքիան որևէ աշխարհաքաղաքական, խորհրդանշական հարց չունի Հայաստանի հետ՝ բացի որոշ պատմական խնդիրներից: Կարևոր հանգամանքն այստեղ այն է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մերձեցումը ցույց է տալիս, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը պետք է իրենց տեղը փնտրեն այս եռանկյունու մեջ: Իրականում Բաքուն հենց այդպես էլ անում է: Բաքուն, տեսնելով այս գործընթացը, հասկանում է, որ տարածաշրջանային ցանկացած խնդրի լուծում չունի այլընտրանք Մոսկվային: Եվ պետք է ասել, որ Երևանը շատ վաղուց է դա հասկացել: Այսօր ո՛չ Երևանը, ո՛չ Բաքուն, իմ կարծիքով, չունեն մանևրի իրական ազատություն: Ո՛չ Երևանը, ո՛չ էլ Բաքուն չեն կարող վերջնագիր ներկայացնել Մոսկվային՝ ասելով, որ եթե չլուծեք, օրինակ, Ղարաբաղի հարցը այս կամ այն կերպ, ապա մենք կգնանք ձեր հակառակորդի մոտ, որովհետև ամենապարզ տարածաշրջանային ուժերը՝ Թուրքիան և Իրանը, որոնք կարող էին դեմ հանդես գալ Մոսկվային, այսօր Ռուսաստանի կողմից են: Իսկ ամերիկացիներն ապացուցում են, որ չեն կարող լուծել հիմնախնդիրներ նույնիսկ այն տարածաշրջաններում, որոնք հանդիսանում են իրենց կենսական շահերի գոտիներ, օրինակ՝ Մերձավոր Արևելքում: Ուստի իմ կարծիքով՝ ազդեցություն կլինի միայն այն իմաստով, որ և՛ Երևանը, որը Ռուսաստանի դաշնակիցն է, և՛ Բաքուն, որը վերջին շրջանում հետևողականորեն խորացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, կփորձեն գտնել իրենց տեղն այս եռանկյունու մեջ: Եվ նրանք կարող են ունենալ իրենց տեղը, որովհետև հայերը սերտորեն համագործակցում են Իրանի, Ադրբեջանը՝ Թուրքիայի հետ, և եթե այս խաչաձև կապերը կառուցողական լինեն և իրենց դերը խաղան եվրասիական աշխարհաքաղաքական դաշինքում, այս ամենը կարող է ընդլայնել իր ազդեցությունը: Եվ, իհարկե, պետք է աստիճանաբար փնտրել ղարաբաղյան հարցի ներդաշնակ և հավասարակշռված լուծում, բայց Հայաստանի կամ Ղարաբաղի հարցի թեման չի քննարկվում ռուս-թուրքական հանդիպումների ժամանակ կամ Ռուսաստան-Թուրքիա-Իրան համագործակցության շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում