Friday, 19 04 2024
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա

Ֆրանսիան միացավ գլոբալ խաղին Սիրիայում. Մակրոնը կանգնում է Էրդողանի ճանապարհին

Իրադարձությունները Սիրիայի հյուսիսում զարգանում են սրընթաց կերպով: Մինչ Էրդողանը Աֆրինի գրավումից հետո փորձում է զարգացնել թուրքական զինուժի և Թուրքիային սատարող սիրիական ընդդիմադիր խմբավորումների ռազմական հաջողությունը Սիրիայի հյուսիսային շրջաններում, հակամարտությանը ներգրավվում են նոր ազդեցիկ արտաքին դերակատարներ: Սիրիական Քրդստանի՝ Ռոժավայի քուրդ, արաբ և քրիստոնյա ներկայացուցիչների պատվիրակությունը մի քանի օր առաջ Ելիսեյան պալատում հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Մակրոնը խոստացել է զորք ուղարկել Մանբիջ քաղաք՝ օգնելու Սիրիայի դեմոկրատական ուժերին, այդ թվում՝ քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատներին կասեցնել թուրքական բանակի առաջխաղացումը Աֆրինից դեպի արևելք: Մակրոնը նաև հանդես է եկել միջնորդության առաջարկությամբ Թուրքիայի և Սիրիայի դեմոկրատական ուժերի միջև, սակայն Թուրքիան մերժել է այդ առաջարկը: Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել է, որ իրենք մերժում են «Թուրքիայի և ահաբեկչական կառույցի միջև «երկխոսության, շփումների և միջնորդության» վերաբերյալ առաջարկը, որը հեռու է լրջությունից»։

Ֆրանսիան, անշուշտ, պատմականորեն լուրջ ազդեցություն է ունեցել Սիրիայում, Լիբանանում, և այս իմաստով Ֆրանսիայի երիտասարդ նախագահի ակտիվությունը Սիրիայի հարցում զարմանալի չէ, բայց մյուս կողմից պետք է հասկանալ, թե քաղաքական ի՞նչ խնդիրներ է լուծում Ֆրանսիան՝ փորձելով ռազմականորեն միջամտել սիրիական հակամարտությանը:

Արևելագետ Արմեն Պետրոսյանը կարծում է, որ միջամտելով Մանբիջի հիմնախնդրին՝ Ֆրանսիան փորձում է ակտիվանալ այս տարածաշրջանում և մասնակից դառնալ «գլոբալ խաղին» և ակնկալվող «գլոբալ սակարկություններին»՝ կապված Սիրիայի հյուսիս-արևելքի ճակատագրի հետ: Իհարկե, պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ քրդերն իրենց հերթին ակտիվորեն շրջանառում են Ֆրանսիայի միջամտության մասին լուրերը՝ թուրքական կողմի վրա ճնշում գործադրելու նպատակով:

«Պետք է հիմնվել ոչ թե քրդերի, այլ Ֆրանսիայի ղեկավարության հայտարարության վրա: Նման լուրջ բաների մասին մենք պիտի լսենք նախագահ Մակրոնի խոսքերից: Ամենայն հավանականությամբ սա քրդերի ցանկությունն է, նրանք հավանաբար կուզենային, որ Ֆրանսիան միջամտեր, բայց հստակ հայտարարություններ առայժմ չեն եղել: Նրանք նման հայտարարություններ են անում՝ ֆրանսիական կողմի վրա ճնշում գործադրելու և թուրքական կողմին մի քիչ վախեցնելու նպատակով: Սա ցույց է տալիս, որ քրդերի գործերը լավ չեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ ռազմական փորձագետ Ալեքսանդր Պերենջիևը:

Արմեն Պետրոսյանն իր հերթին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Մանբիջում Ֆրանսիայի ներկայությունը միայն Ֆրանսիայի ներկայությամբ պայմանավորված չէ. «Մասնակցությունը Մանբիջի գործընթացներին հնարավոր է այն դեպքում, եթե շրջանը վերահսկող ներսիրիական դերակատարները, տվյալ դեպքում՝ Սիրիայի դեմոկրատական ուժերը և արտաքին հիմնական դերակատարը՝ Միացյալ Նահանգները, տան իրենց համաձայնությունը»:

Այսպիսով, քրդերը փորձում են այլընտրանք գտնել իրենց արտաքին հովանավորին՝ Միացյալ Նահանգներին: Եթե Թրամփի խոստումն իրականություն դառնա, և Միացյալ Նահանգները դուրս բերի իր զորքերը Սիրիայից՝ քրդերին թողնելով միայնակ Թուրքիայի դեմ, այդ դեպքում քրդերը կունենան այլ արտաքին հովանավոր, որն ավելի սկզբունքային կլինի, քան Միացյալ Նահանգները, քանի որ Ֆրանսիայի և Թուրքիայի միջև երկխոսության, սակարկությունների եզրերը հեռու են իրարից: Բայց հարցն այն է, թե որքանո՞վ է այս տարածաշրջանը հետաքրքիր Ֆրանսիային:

«Արդյո՞ք Ֆրանսիայի ներկայությունը այս շրջանում խորհրդանշական չի լինի»,- հարց է հնչեցնում Արմեն Պետրոսյանը:

Ալեքսանդր Պերենջիևը զարմանում է՝ ինչո՞ւ պիտի ֆրանսիացիները պաշտպանեն քրդերին, եթե ամերիկացիներն արդեն իսկ նրանց կողմից են:

Ամեն դեպքում պարզ է, որ Թուրքիան կողմ չի լինի Ֆրանսիայի ռազմական ներկայությանը Սիրիայի հյուսիսում, քանի որ մի բան է Միացյալ Նահանգները, որի հետ կարելի է սակարկել այս կամ այն հարցի շուրջ, և մեկ այլ բան է Ֆրանսիան, որի հետ չկան փոխզիջումային թեմաներ: Բայց Ֆրանսիան փաստացի ունի ռազմական միջամտության իրավական հիմք:

«Շրջանը վերահսկող կողմը խնդրում է, որպեսզի Ֆրանսիան միջամտի գործընթացներին: Այսինքն՝ Ֆրանսիան ոչ թե ինքնակամ է միջամտում, այլ տվյալ շրջանը վերահսկող դերակատարի խնդրանքով: Եթե կոպիտ համեմատություն անենք, սա նույնն է, ինչ Ասադի խնդրանքը ռուսներին, որպեսզի գան և պաշտպանեն իրենց կամ աջակցեն հակաահաբեկչական պայքարում: Ամբողջ հարցն այն է, թե որքանո՞վ է Ֆրանսիան շահագրգռված ներգրավվելու հակամարտությանը: Հատուկ ջոկատայինների, հատուկ նշանակության ստորաբաժանման խորհրդանշական ներգրավումը դեռևս չի նշանակում լուրջ դերակատարություն: Այդ ստորաբաժանումը ինչպես մուտք գործեց, այնպես էլ պատեհ պահին դուրս կգա: Հետաքրքիր է հասկանալ՝ Ֆրանսիան ունի՞ շահեր և հետաքրքրություն միջամտելու հակամարտությանը: Նման կանխատեսում անելու համար ես դեռ բավարար հիմքեր չունեմ»,- ասաց արևելագետ Արմեն Պետրոսյանը՝ կարծիք հայտնելով, որ հավանաբար թե՛ ամերիկացիները, թե՛ Թուրքիան չեն համաձայնի, որպեսզի Ֆրանսիան միջամտի հիմնախնդրին:

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետագա ռազմական առաջխաղացմանը Սիրիայի հյուսիսում, մասնագետները դժվարանում են կանխատեսումներ անել: Ալեքսանդր Պերենջիևը կարծիք հայտնեց, որ Թուրքիան շատ առաջ չի գնա: «Քրդերի կողմից վերահսկվող տարածքներում լուրջ ապստամբություն է սկսվել տեղի բեդվինների կողմից: Այդ ապստամբությունը ազատագրական բնույթ է կրում: Նրանք ընկալում են քրդերին որպես զավթիչների, այդ պատճառով կարծում եմ՝ Թուրքիան չի մտնի այնտեղ: Նրանք կարող են աջակցություն ցուցաբերել ապստամբներին: Թուրքիան այսօր փորձում է ձուկ որսալ պղտոր ջրում: Նա օգտվում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների լարված հարաբերություններից, այդ պատճառով դժվար է ասել, որ լուրջ հակազդեցություն կլինի Թուրքիային: Եթե Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները հանդես գային մեկ ճակատով, նրանք իր տեղը կդնեին Թուրքիային, բայց Ռուսաստանը չի ուզում վիճել Թուրքիայի հետ, Միացյալ Նահանգներն էլ հավանաբար չի ուզում ուղղակիորեն դեմ հանդես գալ Թուրքիային, ուստի Թուրքիան կանի այն, ինչ ուզում է»,- մեկնաբանեց ռուսաստանցի փորձագետը:

Իսկ Արմեն Պետրոսյանը նշեց, որ Թուրքիայի իշխանություններն օգտագործում են Աֆրինի գրավման փաստը որպես ուժի հնարավոր կիրառման սպառնալիք ոչ միայն Սիրիայում, այլև Իրաքում գործող, իրենց կողմից ահաբեկչական հռչակված քրդական խմբավորումների դեմ. «Աֆրինի գրավումից հետո Թուրքիայում լուրջ ոգևորություն է տիրում: Թուրքական իշխանությունները ներկայացնում են սա որպես լուրջ հաղթանակ: Թուրքերը կարողանում են Աֆրինի ռազմական գործողության հետագա ընթացքը, զարգացումը օգտագործել որպես ուժի սպառնալիք այլ շրջաններում՝ Սիրիայում և Իրաքում իրենց խնդիրները լուծելու նպատակով»:

Բնականաբար, դժվար է կանխատեսել, թե կկարողանա՞ արդյոք Թուրքիան՝ իրեն հավատարիմ խմբավորումների հետ միասին, զարգացնել ռազմական հաջողությունը Աֆրինից դեպի արևելք, որտեղ ապրում են նաև հայեր: Շատ բան կախված է սիրիական հակամարտությանը ներգրավված արտատարածաշրջանային խոշոր ուժերի՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիրքորոշումից և նրանց հետ Թուրքիայի հնարավոր պայմանավորվածություններից: Այլ հարց է ավելի սկզբունքային Մակրոնը, որի հետ քաղաքական առևտուր անելու հավանականությունը, ինչպես կարծում են փորձագետները, շատ ավելի ցածր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում